-
Կստեղծենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։
-
Կապահովենք օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում։
-
Կզարգացնենք ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։
«Միասնության թևեր» կուսակցություն
«Ուժեղ Հայաստան» դաշինք
Գյուղատնտեսություն
Բերքի երաշխավորված մթերում գյուղերում
ՀՀ-ում գյուղատնտեսական ոլորտի արդյունավետության բարձրացման, բերքի կորուստների նվազեցման և արտահանման խթանման նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված մթերման կայանների / պահեստավորման ու բաշխման լոգիստիկ համալիրների համակարգ (պիլոտ՝ Արմավիրի և Արարատի մարզերում)։
Մթերման կայանները կգործեն որպես ժամանակակից լոգիստիկ հանգույցներ՝ ներառելով հետևյալ հիմնական գործառույթները․
- վառելիքի և պարարտանյութերի մեծածախ գնում և ցանքի սկզբում մատակարարում գյուղացիական տնտեսություններին՝ հետագայում բերքով վճարելու հնարավորությամբ։ Սա թույլ կտա ունենալ վառելիքի ու պարարտանյութերի մատչելի գներ՝ կենտրոնացված գնումների շնորհիվ։
- սորտավորում, զտում, կշռում և տրամաչափում՝ միասնական չափանիշներով,
- տարայավորում և փաթեթավորում՝ հոսքային գծերով՝ ներքին շուկայի և արտահանման պահանջներին համապատասխան,
- սառնարանային պահեստավորում՝ տարբեր ջերմաստիճանային և խոնավության գոտիներով՝ բերքի պահպանման ժամկետը երկարացնելու համար,
- մաքսային պահեստներ՝ արտահանման գործընթացների արագացման և խմբաքանակների ձևավորման նպատակով,
- որակի վերահսկման բաղադրիչ և մասնագիտական խորհրդատվություն, որով կաջակցվի ֆերմերներին՝ պահպանելու թույլատրելի նորմերը պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառման ժամանակ, նվազեցնելով սննդային անվտանգության ռիսկերը։
Ծրագրի իրականացմամբ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները՝
- մոտ 80 աշխատատեղի ստեղծում՝ յուրաքանչյուր ներգրավված շրջանում
- բերքի կորուստների նվազում առնվազն 25%-ով
- որակի աճ և վաճառքի գնի բարձրացում
- արտահանման աճ
- գյուղմթերքի գների կայուն մակարդակ
- արտադրության ինքնարժեքի նվազում
- ցանքի ֆինանսավորման հասանելիության աճ
- անվտանգ արտադրանքի ապահովում՝ որակի շնորհիվ։