-
Հայաստանը չի հրաժարվի իր միջազգային պարտավորություններից։ Կիրագործենք TRIPP-ը, կվերարժևորենք ԵԱՏՄ-ում անդամակցությունը, կխորացնենք ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ կապը՝ Հայաստանի շահերին համապատասխան։
-
Վերականգնելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։
-
Մեր ձեռնարկած քայլերը երաշխավորելու են հարևանների հետ խաղաղ գոյակցությունը։
«Միասնության թևեր» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Արտաքին հարաբերություններ
Համագործակցության հիմնական ուղղություններն են.
- Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն. տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային փոխկապվածության ոլորտներում հիմնական դաշնակիցներ,
- Եվրոպական Միություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ. համագործակցություն ներդրումների, տեխնոլոգիաների, ինստիտուցիոնալ զարգացման և տնտեսական արդիականացման ոլորտներում,
- Վրաստան. տրանսպորտային միջանցքների, տարանցման, էներգետիկ և առևտրային ենթակառուցվածքների զարգացում,
- Թուրքիա. փոխադարձության և փոխշահավետության հիման վրա հարաբերությունների՝ առանց նախապայմանների փուլային նորմալացում:
Մենք միանշանակորեն կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց՝ առանց միակողմանի զիջումների։ Մեր ծրագրային մոտեցումը հետևյալն է.
- Սահմանի սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետում և իրավական հիմքով,
- Ռազմագերիների անվերապահ վերադարձ՝ որպես վստահության ձևավորմանն ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հանգամանք,
- Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջ մղում, ներառյալ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում: