-
Կստեղծենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակ։
-
Կապահովենք ներդրումներ հայրենական ռազմարդյունաբերության մեջ՝ զարգացնելու սեփական սպառազինության համակարգը։
-
Ազատելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։
«Միասնության թևեր» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
Մեր առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։
Այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական բարեփոխումները.
- փուլային անցում պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի՝ պահեստազորային համակարգի պահպանմամբ,
- կառավարման համակարգի արդիականացում՝թվային և ցանցային տեխնոլոգիաների հիման վրա,
- անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացում,
- ռազմական կրթության և սպայական կազմի պատրաստման համակարգի բարեփոխում,
- ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության համակարգի զարգացում։
Զուգահեռաբար նախատեսում ենք իրականացնել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, երկակի նշանակության (քաղաքացիական և ռազմական) տեխնոլոգիաների արտադրության խթանում, պետական և մասնավոր պաշտպանական մշակումների աջակցություն, առանձին ուղղությունների արտահանման ներուժի զարգացում՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։
- Տարածաշրջանային բարդ իրողությունները և ժամանակակից աշխարհի նոր միտումները խորացնում և լրջացնում են ՀՀ ԱԱԾ դերը։ Ծառայությունը պարտավոր է դառնալ պետության հենասյուներից մեկը, որի աշխատանքը պետք է կառուցված լինի պրոֆեսիոնալիզմի և բացառապես պետության շահը հետապնդելու սկզբունքի վրա։
- Համակարգի բացարձակ ապաքաղաքականացում. ԱԱԾ-ն ծառայում է բացառապես պետությանը, այն չի կարող ծառայել որևէ կուսակցության, քաղաքական ուժի կամ անհատի։
- ԱԱԾ սպաներն ու ենթասպաները, աշխատակիցները պետք է վայելեն բացառիկ հանրային հեղինակություն։ Հանրությունը պետք է զգա, որ այս ծառայությունն աշխատում է քաղաքացու կյանքի և երկրի ընդհանուր անվտանգությունն ապահովելու համար։
-
ԱԱԾ ներուժի էական բարձրացում։
- Վերականգնել ԱԱԾ հետախուզական ծառայությունը։
- Վերականգնել ԱԱԾ քննչական ծառայությունը։
- Ընդլայնել ԱԱԾ կրթական կենտրոնի ներուժը և ուղղվածության ոլորտները. սա դարբնոց է, որտեղ կադրերը պետք է ստանան մասնագիտական կրթություն և/կամ վերաորակավորում։