Մենք առաջարկում ենք երիտասարդների համար մատչելի բնակարանաշինության նոր մոդել, որը չի հանգեցնի գների աճի և չի ստեղծի երկարաժամկետ բյուջետային ճնշում։
- Պետությունը կառուցապատողներին տրամադրում է հողատարածքներ արդեն պատրաստ ենթակառուցվածքներով (ճանապարհ, հոսանք, ջուր, գազ, կոյուղի)
- Կառուցապատողի վրա մնում է միայն շենքերի կառուցումը, ինչը կտրուկ նվազեցնում է ինքնարժեքը
- Սահմանվում են բնակարանների գների վերին շեմեր, բացառելով սպեկուլյատիվ գնաճը
- Ծրագրով նախատեսվում է կառուցել 20,000 մատչելի բնակարան