- Ուժեղ խաղաղություն՝ ապահովված մի քանի երաշխավորի կողմից,
- Բանակցություններ՝ առանց միակողմանի զիջումների՝ պահպանելով կարմիր գծեր։
-
Հայաստանը պետք է բանակցի վստահության, արհեստավարժության և ազգային արժանապատվության դիրքերից և ոչ թե վախի կամ պարտադրված զիջումների պայմաններում։
-
Իրական և տևական խաղաղությունը չի կարող հիմնվել խոստումների կամ բարի ցանկությունների վրա։ Այն պետք է ապահովված լինի հստակ, 8պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերով և միջազգային մի քանի հզոր երաշխավորներով։
-
Բանակցությունները վարելու են փորձառու մասնագետներ՝ հենված Սամվել Կարապետյանի ամուր միջազգային կապերի վրա։ Յուրաքանչյուր բանակցային գործընթաց վարվելու է հստակ կարմիր գծերի առկայությամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկության թեմա չեն կարող լինել։