Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
- Մեկնարկել «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ստեղծման ծրագիրի իրականացման կազմակերպական, տնտեսական, իրավական, սոցիալական և այլ առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝
. բարձրագույն և միջին հրամանատարական կազմի կադրային փոփոխությունների միջոցով ապահովել Զինված Ուժերի կառավարման արդյունավետ մակարդակ,
. պետության ձեռքում կենտրոնացնել բավարար նյութական միջոցներ՝ սպառազինություն ու ռազմական տեխնիկա ձեռք բերելու և պաշտպանական արդյունաբերության անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար,
. միջոցներ ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքներ ստեղծելու համար,
. արմատապես վերանայել հակառակորդի հետ շփման գծի պաշտպանության ներկայիս համակարգը (մասնավորապես՝ զորակոչիկների փոխարեն ներգրավելով արհեստավարժ անձնակազմ, ինչպես նաև կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկա) և, հաշվի առնելով, որ մեր երկիրը չունի ռազմավարական, իսկ որոշ հատվածներում՝ նույնիսկ օպերատիվ, խորություն, շփման գծի հետ միասին պետական սահմանի պահպանությունը ևս կազմակերպել որպես պաշտպանության բաղադրիչ՝ սահմանի պահպանության և շփման գծի պաշտպանության նպատակով ստեղծելով ԶՈՒ Սահմանապահ զորքեր, որի համալրման համար օգտագործել նաև ԱԱԾ Սահմանապահ զորքերի և Ոստիկանության զորքերի ամբողջ ռեսուրսը,
. ըստ պաշտպանության համար անհրաժեշտ չափանիշների որոշել սահմանային պաշտպանական գոտին (Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը՝ ամբողջ տարածքով) և դրանում ձևավորել ԶՈՒ համապատասխան զորամիավորումների հրամանատարության ներքո գործող տարածքային պաշտպանության ուժեր՝ ներգրավելով այդ գոտու բնակիչներին և նրանց հատկացնելով զենք ու զինամթերք,
. մեկնարկել պաշտպանական ոլորտի կառավարման համակարգի և ԶՈՒ կառուցվածքի արմատական
արդիականացման ծրագիր:
- Արմատապես վերանայել անվտանգության մարմինների համակարգը՝ ստեղծելով միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ՝ քաղաքական-վերլուծական հետախուզություն, արտաքին հետախուզություն, պաշտպանական հետախուզություն, ներքին անվտանգություն և հակահետախուզություն, օպերատիվ-քրեական հետախուզություն։
- Վերանայել անվտանգային-պաշտպանական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգը՝ ՀՀ ընդհանուր գիտակրթական համակարգի մեջ ինտեգրելու և անհրաժեշտ, այդ թվում՝ գիտահետազոտական բաղադրիչներով համալրելու ձևով, ինչպես նաև համապատասխանաբար բացառել հատուկ ծառայությունների ծառայողների և էապես սահմանափակել Զինված ուժերի կրտսեր սպայական կազմի կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը օտարերկրյա ուսումնական հաստատություններում:
- ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ ապագա դաշնակիցների աջակցությամբ սկսել որակապես միանգամայն նոր պաշտպանական համակարգի՝ ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ձևավորումը։