Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Առողջապահություն
  • Ներդնել էլեկտրոնային վճարման միասնական համակարգ՝ այդ նպատակով առկա սոցիալական քարտերը փոխարինելով գործառնական քարտերով և դրանց կիրառմամբ  վերացնել առողջապահության պետպատվերային սկզբունքը և վճարել բուժօգնության ու սպասարկման համար, ստացված եկամտով պետբյուջեի միջոցների հաշվին կազմակերպել բնակչության պետական առողջապահական ապահովագրություն:

  • Առաջնահերթ կերպով կանգնեցվելու է համավարակի մահաբեր թափանիվը՝ բնակչությանն ապահովելով անհրաժեշտ քանակի եւ որակի պատվաստանյութով։ Կստեղծվեն հիվանդանոցային բավարար պայմաններ, էապես կխրախուսվեն համավարակի դեմ պայքարում աշխատող մասնագետներն ու ծառայությունները:
  • Մշակվելու է առողջապահության համակարգի զարգացման նոր ռազմավարությունը՝ ինչպես մոտակա տարիների, այնպես նաեւ երկարատեւ ժամանակահատվածի համար։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու բժիշկների եւ բուժաշխատողների մասնագիտական, իրավական եւ սոցիալական պաշտպանվածությանը։ 
  • Մեկ տարվա ընթացքում մշակվելու եւ ներդրվելու են, ինչպես նաեւ էլեկտրո նային առողջապահության համակարգի միջոցով վերահսկվելու են ամենատարածված 100 հիվանդությունների կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը։ Արդյունքում կունենանք հնարավորինս ստանդարտացված, ապացույցների վրա հիմնված, լայն կիրառություն ունեցող բուժման չափորոշիչներ։ Առողջապահական ապահովագրությունը առավել մատչելի եւ լայն ընգրկվածություն ձեռք կբերի։ 
  • Գործադրվելու է «Ոչ մի քաղաքացի՝ առանց պատշաճ բուժման հնարավորության» սկզբունքը։ Ապահովվելու է բնակչության համար փաստացի անվճար առողջապահություն նվազագույն բազային փաթեթի հիման վրա: Առողջական խնդիները չպետք է պատճառ դառնան քաղաքացիների աղքատացման կամ նրանց սոցիալական վիճակի վատթարացման։ Կլուծվի սոցիալապես խոցելի խմբերի առողջապահական ծառայություններից լիարժեք հասանելիության հարցը։ 
  • Յուրաքանչյուր մարզում լինելու է առնվազն մեկ բուժհաստատություն, որը տեխնիկական եւ մասնագիտական հագեցվածությամբ, ծառայությունների շրջանակովեւորակով չի զիջելու մայրաքաղաքի բժշկական կենտրոններին։ 
  • Խրախուսվելու է փորձառու բժիշկների եւ երիտասարդ մասնագետների գործունեությունը մարզերում: 