- Դուրս գալ փակուղայնության ու հետընթացի ինքնահոսին հանձնվածի ներկայիս վիճակից և 4-րդ արդյունաբերական հեղափոխության համատեքստում երկրի արդյունաբերականացմամբ հասնել թռիչքային զարգացման վիճակի։
- Ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ), որի միջոցները սկզբնական շրջանում կգոյանան տնտեսական լյուստրացիայի շնորհիվ՝ նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից ՀՀ-ից գողացված կապիտալը վերադարձնելու ճանապարհով:
- Հայաստանի Հանրապետություն հրավիրել հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների հայազգի սեփականատերերին՝ ՀՀ-ում նրանց ապրանքային նշաններով (բրենդ) արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար:
- Ընդլայնել պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերը:
- Հիմնել «Համահայկական ներդրումային զարգացման բանկ» (այսուհետ՝ ՀՆԶԲ) և դրա կանոնադրական կապիտալում ներգրավել Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչը նաև հնարավորություն կտա ձևավորելու մրցակցային նոր իրավիճակ:
- ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման և օգտագործման նպատակով թունելախորշային լուծումների կիրառմամբ կառուցել Ախուրյան-Քասախ ջրանցք և Քասախ-Արմավիր հիդրոկասկադ (տարեկան 2-2,5 մլրդ կվտ/ժամ), ինչի շնորհիվ հնարավոր կլինի նաև տարեկան շուրջ 1 մլրդ խմ ջուր հասցնել Արարատյան դաշտ,
- դադարեցնել Սևանից ջրառը և Արարատյան դաշտի արտեզյան ավազանի շահագործումը,
- քայլեր ձեռնարկել չհարստացված ուրանով աշխատող (By DUPIC technology - "Direct Use of Plutonium in CANDU") նոր ատոմակայան կառուցելու համար,
- կառուցել Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար,
- լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ լինել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը,
- ստեղծել պետության մասնակցությամբ ազգային ավիափոխադրող:
- Մեկնարկել սահմանային գոտին (Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը՝ ամբողջ տարածքով) արտոնյալ վարչատնտեսական գոտու վերածելու ռազմավարության համատեքստում դրանց վերաբնակեցման, տնտեսության ու կրթամշակութային կառույցների զարգացման խթանման, կյանքի կազմակերպման նոր ձևերի (կանաչ
- տնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն) սաղմերի (մոդելների) փորձարկման ու ներդրման և այլ անհրաժեշտ ուղղությունները ներառող ծրագիր: