Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն

  • Դուրս գալ փակուղայնության ու հետընթացի ինքնահոսին հանձնվածի ներկայիս վիճակից և 4-րդ արդյունաբերական հեղափոխության համատեքստում երկրի արդյունաբերականացմամբ հասնել թռիչքային զարգացման վիճակի։
  •  Ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ), որի միջոցները սկզբնական շրջանում կգոյանան տնտեսական լյուստրացիայի շնորհիվ՝ նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից ՀՀ-ից գողացված կապիտալը վերադարձնելու ճանապարհով:
  • Հայաստանի Հանրապետություն հրավիրել հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների հայազգի սեփականատերերին՝ ՀՀ-ում նրանց ապրանքային նշաններով (բրենդ) արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար:
  • Ընդլայնել պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերը:
  • Հիմնել «Համահայկական ներդրումային զարգացման բանկ» (այսուհետ՝ ՀՆԶԲ) և դրա կանոնադրական կապիտալում ներգրավել Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ինչը նաև հնարավորություն կտա ձևավորելու մրցակցային նոր իրավիճակ:
  • ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման և օգտագործման նպատակով թունելախորշային լուծումների կիրառմամբ կառուցել Ախուրյան-Քասախ ջրանցք և Քասախ-Արմավիր հիդրոկասկադ (տարեկան 2-2,5 մլրդ  կվտ/ժամ), ինչի շնորհիվ հնարավոր կլինի նաև տարեկան շուրջ 1 մլրդ խմ ջուր հասցնել Արարատյան դաշտ,
  • դադարեցնել Սևանից ջրառը և Արարատյան դաշտի արտեզյան ավազանի շահագործումը,
  • քայլեր ձեռնարկել չհարստացված ուրանով աշխատող (By DUPIC technology - "Direct Use of Plutonium in CANDU") նոր ատոմակայան կառուցելու համար,
  • կառուցել Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար,
  • լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ լինել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը,
  • ստեղծել պետության մասնակցությամբ ազգային ավիափոխադրող:
  • Մեկնարկել սահմանային գոտին (Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը՝ ամբողջ տարածքով) արտոնյալ վարչատնտեսական գոտու վերածելու ռազմավարության համատեքստում դրանց վերաբնակեցման, տնտեսության ու կրթամշակութային կառույցների զարգացման խթանման, կյանքի կազմակերպման նոր ձևերի (կանաչ
  • տնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն) սաղմերի (մոդելների) փորձարկման ու ներդրման և այլ անհրաժեշտ ուղղությունները ներառող ծրագիր:
  • Բարելավել ազատ շուկայական պայմանների  զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման մեխանիզմներով  
  • Գազային կախվածությունից ազատվելու և էժան էներգետիկ միջոցներ ունենալու  հնարավորությունը կուսակցությունը տեսնում է նոր, ավելի հզոր և հուսալի ատոմակայան  կառուցելու, ջրային ռեսուրսները ճիշտ կառավարելու և հիդրոէլեկտրակայաններ հիմնելու,  վերականգնվող էներգետիկայի ներգրավման միջոցով։ 
  • Արդիականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքը և սահմանել որոշակի  ապրանքախմբերի համար որակական մինիմալ չափանիշներ, ներդնել հաղթողների  ընտրության սուբյեկտիվությունը բացառող մեխանիզմներ։
  • Հիմք դնել «ներառական»  հաստատությունների, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց լայն զանգվածներին  մասնակցելու տնտեսական գործընթացներին՝ հնարավորություն տալով ընտրել իրենց  գործունեության ոլորտը, դրսևորել տաղանդն ու հմտությունները: