- Մեկնարկել գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկել այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար:
- Քայլեր ձեռնարկել Հայաստանի՝ որպես Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մասի, հեռանկարի և համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար, այդ թվում.
- պետության աջակցությամբ և արտերկրահայության ներգրավմամբ ստեղծել էլեկտրոնային առևտրի (ecommerce) հարթակներ,պետության աջակցությամբ ստեղծել կրիպտոտնտեսության (բլոքչեյն տնտեսության) հարթակներ, հիմնել բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ, առկա կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ մեկնարկել Հայաստանը տեխնոլոգիական տրանսֆերի տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիր,
- կրթության համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին և 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին,
- օրենսդրությունը և ֆինանսավարկային համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին 4-րդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին։
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Ինովացիաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- ՏՀՏ և կապի բնագավառում անհրաժեշտ ենք համարում ենթակառուցվածքների բարելավումն ու զարգացումը, որակյալ փոստային կապի ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը:
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարևորում ենք հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, սկսնակ բիզնեսների, ստարտափների, նորարական գաղափարների, գիտական, գիտատեխնիկական և նորարարական գործունեության խթանումը, հատկապես՝ ՀՀ մարզերում դրանց խթանումը, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, կիբեռանվտանգության և անհատական տվյալների պաշպանության բարձրացման ապահովումը, որակյալ կադրերի պատրաստումը և մասնագիտական կարողությունների զարգացումը, ՏՀՏ զարգացման ռազմավարության մշակումն ու իրականացումը, հայկական բրենդի ձևավորումը, մրցունակության բարձրացումը,
- ՀՀ մարզային համայնքներում հագեցած նոր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը, գիտության և մասնավոր հատվածի միջև համագործակցության խթանումը, աշխարհում հայտնի տեխնոլոգիաների յուրացման համար ինստիտուցիոնալ և գիտական կարողությունների ստեղծումը և շարունակաբար զարգացումը, գիտական արդյունքների առևտրայնացման խթանումը։
- Տեղական մրցունակ ՏՏ արտադրանքի օգտագործումը, ՏՀՏ ծառայությունների մատուցման որակի, արագագործության, հասանելիության բարձրացումը, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ռազմարդյունաբերության զարգացումը: