- Սահմանադրական և/կամ օրենսդրական փոփոխությունների միջոցով ՀՀ քննչական կոմիտեին փոխանցել ՀՀ հարկային և մաքսային քննչական մարմինների ենթակայության գործերի քննությունը
- Վարել ներդրումները և ռազմավարական ծրագրերը խթանող հարկային քաղաքականություն:
- ՏՏ ոլորտում կիրառել արտոնյալ հարկային քաղաքականություն՝ հնարավոր համարելով նաև ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը:
- Դիտարկել փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու, իսկ հետագայում նրանց համար առավելագույնս պարզեցված մեկ հարկատեսակ վճարելու հարցը:
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հարկային և մաքսային քաղաքականություն
Ներդրումային և գործարար միջավայրի ձևավորման առանցքում լինելու են՝
- Հարկային և մաքսային քաղաքականությունը,
- Ֆինանսների հասանելիությունը,
- Ձեռներեցության խթանումը՝ հատկապես մարզերում,
- Աշխատանքային և գործարար հարաբերությունների ճկունությունը,
- Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականությունը:
- Պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ՝ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր ենք իրականացնելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
- Մեր նպատակն է խրախուսել նորարարական գաղափարների իրականացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծումը և հետճգնաժամային շրջանում Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտումը։
- Աշխատանքային և գործարար հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը պետք է հանգեցնի հանրությանը հասանելի միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը և վերջիններիս հասանելիությանը առավել մրցունակ ծրագրերի իրականացման համար։