- Արդիականացնել երկրի անվտանգային համակարգը՝ ժամանակակից և համագործակցային պաշտպանական քաղաքականության կիրառմամբ, զարգացնելով ուժային և ոչ ուժային ռազմավարական զսպման կարողությունները։
- Իրականացնել պաշտպանական ռազմավարական վերանայում։ Ներկա անվտանգային միջավայրին համահունչ՝ մշակել ազգային անվտանգության ռազմավարություն, ռազմական դոկտրին և ԶՈՒ զարգացման հայեցակարգ։
- Առկա անվտանգային մարտահրավերներին համապատասխանող, օպերատիվ վերակազմավորվող և արագ համալրվող ԶՈՒ, որն իր գործողություններում կհենվի հեռահար ճշգրիտ հարվածների, հետախուզական ու հարվածային անօդաչու համակարգերի և հատուկ նշանակության զորքերի համակղված ու զանգվածային կիրառման վրա։
- Գործող շարժունակ (մոբիլ) մոդել, որտեղ թիրախավորման ռիսկերը նվազեցված են, իսկ ստորաբաժանումների կենսունակությունը բարձրացված՝ շնորհիվ մարտավարական ճկուն բաշխման և արագ ընդլայնվող հատուկ նշանակության ուժերի գերակայության։
-
«Խելացի սահման» մոդել՝ ապահովված սահմանագծի ամբողջական ինժեներական կահավորմամբ և տեխնոլոգիական վերահսկողության համակարգերով, որը կերաշխավորի սահմանների պաշտպանության բարձր հուսալիություն։
- Պետական լայնածավալ աջակցությամբ կստեղծվի ժամանակակից ռազմարդյունաբերություն, որը կապահովի մարտավարական ԱԹՍ-ների ամբողջական տեղական արտադրություն և համատեղ ձեռնարկությունների հիմնում միջազգային գործընկերների հետ:
- Ծառայության գրավչության ապահովում՝ բարձր աշխատավարձերով, արդար ատեստացիոն համակարգով և կրթական արտոնություններով: Որպես հավելյալ աջակցություն՝ զինծառայողների ծնողների եկամտահարկը կնվազեցվի 10 տոկոսով:
- Վարժական հավաքների պարտադիր ռոտացիոն համակարգի ներդրում, որը կերաշխավորի պահեստազորի շարունակական վերապատրաստումը և տարածքային պաշտպանության ուժերի արդյունավետ գործակցությունը:
- Բանակից անօրինական խուսափած անձանց կարգելվի զբաղեցնել բարձր պետական պաշտոններ: Կիրականացվի հայրենիքի պաշտպաններին և նահատակներին արժևորող պետական քաղաքականություն՝ բանակը դարձնելով պետության նոր, վստահելի դեմքը:
«Հայաստան» դաշինք
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն