«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն logo
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Հարկային և մաքսային քաղաքականություն
  • Ֆինանսական, այդ թվում՝ բանկային եւ ապահովագրական ոլորտներում ապահովվելու են արդյունավետ աշխատելու անհրաժեշտ պայմաններ՝ հատկապես բանկային գաղտնիքի առումով: 
  • Վերացվելու են ՓՄՁ զարգացման համար առկա խոչընդոտները. մասնավորապես, բարձրացվելու է առեւտրի, ծառայությունների եւ արտա դրության ոլորտի համար՝ ՓՄՁ «Շրջանառության հարկի» շեմը, այնուհետեւ անցնելու ենք ՓՄՁ-ների համար մեկ հարկատեսակի (օրինակ՝ միայն շրջանառության հարկի կամ հաստատագրված վճարների) սահմանմանը։ 
  • Չխախտելով պետական գնումների մրցույթների գործընթացում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախապատվությունը տրվելու է հայկական արտադրության ապրանքներին, հատկապես՝ ռազմավարական եւ անվտանգային նշանակություն ունեցող ոլորտներում։ 
  • Գործադրվելու է հարկային խրախուսող քաղաքականություն։ Հարկերը պետք է ոչ թե հավաքագրվեն, այլ վճարվեն ըստ օրենքի։ Տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման բաղադրիչներից մեկն էլ հարկային օրենսդրությունն է: Այն պետք է ստեղծի օտար մրցակիցների համեմատ ավելի մրցունակ արտադրանք թողարկելու հնարավորություններ։ Նաեւ պետք է բացառվեն արտահանմանը խոչընդոտող եւ լրացուցիչ վարչարարություն ստեղծող դրույթները: 
  • Հավաքագրումից՝ պարտադիր վճարման ռեժիմին անցնելուն հասնելու ենք Պետական բյուջեի ծախսերի արդյունավետության շեշտակի բարձրացման միջոցով: Այն է` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյա կյանքում համոզվելու է, որ իր վճարած հարկերը ծախսվում են առավելագույնս արդյունավետ եւ նպատակային: 
  • Լրացուցիչ քննարկելու ենք շուկայական արժեքներին մոտարկված կադաստրային արժեքներից անշարժ գույքի հարկի գանձման մոտեցումը՝ հիմքում դնելով սոցիալական արդարության սկզբունքը, հանրային շահը եւ բնակչության եկամուտները։ 
  • Վերացվելու են նախքան ստուգման ակտերը անբողոքարկելի դառնալը, դրանցում արձանագրված պարտավորությունների առնչությամբ քրեական գործերի հարուցման ներկա արատավոր պրակտիկան։ 
  • Ներդրումների խթանման նպատակով վերանայվելու է հարկման համակարգը բացառելով հարկային բեռի անարդար ավելացումը: 
  • Ստեղծվելու են բարենպաստ պայմաններ ընտանեկան միկրոբիզնեսի համար: 
  • Գործադրվելու են լայն մասնակցային տնտեսական եւ սոցիալական ձեռներեցությանն ուղղված քաղաքականություններ: