- Հիմնվելով իրավունքի գերակայության սկզբունքի վրա, ներդնելու ենք մարդու հիմնական իրավունքների անմիջական գործադրումն ապահովող վարչական եւ մինչդատական նոր կառուցակարգեր։
- Հայաստանում պետք է անառարկելիորեն հարգվեն մտավոր սեփականության եւ հեղինակային իրավունքները, պատենտները եւ այլն:
- Խթանելու ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Աշխատողների իրավունքները համակողմանի պաշտպանելու նպատակով մեծացնելու ենք արհեստակցական եւ գործարարների միությունների դերակատարությունը՝ կազմակերպությունների՝ ճյուղային, տարածքային, հանրապետական մակարդակներում սոցիալական երկխոսության եւ գործընկերության կայացման ճանապարհով։
- Հանրային կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետ կօգտագործվի կանանց ներուժը։ Պետական կառավարման բոլոր մակարդակներում կանանց հավասարակշռված ներկայացվածության հասնելու նպատակով կորդեգրվի ազգային մեխանիզմ։
- Չխաթարելով ազատ խոսքի եւ կարծիքի արտահայտման ազատությունը՝ կներդրվեն նոր կառուցակարգեր, որոնք կկանխարգելեն կեղծ լուրերի մշտական շրջանառությունը, հասարակական կարծիքի մանիպուլյատիվ սխեմաները, անձնավորված կամ ներազգային թշնամանքը, ատելության խոսքը, պետական ինստիտուտների վարկաբեկումն ու նսեմացումը:

- Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա իր երկրում, իր հայրենիքում, իր պետության մեջ լիարժեքորեն դրսեւորելու, իրացնելու իր մտավոր, ֆիզիկական եւ հոգեւոր կարողությունները եւ դրա դիմաց ստանալ առավելագույն համարժեք` նյութական, բարոյական եւ հոգեւոր փոխհատուցում:
- Բացառելու ենք դատական համակարգի վրա քաղաքական իշխանության ճնշումները: Վերացնելու ենք քաղաքական դրդապատճառով անձին ազատությունից զրկելու արատավոր պրակտիկան:
«Հայաստան» դաշինք
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Մարդու իրավունքներ
- Հասարակությունը և պետությունը պետք է ստեղծեն անհրաժեշտ և բավարար գործիքակազմ և միջոցներ ապահովելու համար մարդու, հասարակության և պետության կենսական անվտանգությունը և չեզոքացնել դրանց դեմ ուղղված բոլոր հնարավոր սպառնալիքները։
- Առանձնակի դեր ու նշանակություն տալ մարդուն և հասարակությանը այնպիսի վերահսկողական մեխանիզմներով օժտմանը, որոնք անկասելի կդարձնեն Հայաստանի Հանրապետությունում մարդակենտրոն պետականության կառուցումը: կուսակցությունը սահմանում է հետևյալ առաջնահերթությունները՝
- մարդու անվտանգությունը,
- մարդու կյանքը և բարեկեցությունը,
- մարդու ազատությունը,
- անհատականության ազատ զարգացումը,
- արդարությունն ու հավասարությունը,
- հասարակության ինքնակառավարումը և յուրաքանչյուրի համար
- տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը: