«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
«Արդար Հայաստան» կուսակցություն logo
«Արդար Հայաստան» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
  • Օտար եւ ապազգային ուժերի ներթափանցումն ու ազդեցությունները կանխելու, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, բնապահպանական, էներգետիկ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ կիբերհանցագործությունների դեմ համակարգված պայքարի նպատակով, արդիականացնելու ենք երկրի անվտանգության պետական համակարգը (զինված ուժեր, անվտանգության խորհուրդ, քաղաքացիական պաշտպանության եւ իրավապահ համակարգեր): 
  • Ընդունելու եւ գործադրելու ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, ռազմական նոր դոկտրին, ռազմարդյունաբերական համակարգի զարգացման եւ ԱԶԳ-ԲԱՆԱԿ նոր հայեցակարգեր։ Ազգային արժեքների պաշտպանության հիմնախնդիրը ներառվելու է Ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, որպես առանցքային բաղադրիչ: 
  • Վերակառուցելու ենք զինված ուժերը՝ գործադրելով ժամանակակից եւ համագործակցային պաշտպանական քաղաքականություն: 
  • Առաջնային են լինելու Հայաստանի եւ Արցախի տարածքների բնակավորման եւ ինժեներական կառույցների օպերատիվ կահավորումը, ուժային եւ ոչ ուժային ռազմավարական զսպման կարողությունների տեխնոլոգիապես հագեցվածությունը, բարձր շարժունակության եւ ժամանակակից փորձի հիման վրա անձնակազմի պատրաստության համադրումը։ 
  • Բարեփոխելու ենք հասարակական կարգը եւ ներքին անվտանգությունը ապահովող իրավապահ համակարգը՝ ապաքաղաքականացնելով եւ այն ուղղելով հանցավորության դեմ պայքարի առաջնահերթ խնդրի լուծմանը: 
  • Բացառելու ենք ոստիկանապետությանը բնորոշ իրավապահ հաստատությունների ուռճացված առկա համակարգը՝ ուժային ծառայությունների մեծամասնությունն ուղղելով երկրի պաշտպանության խնդիրների լուծմանը։