- Ստեղծելով կարգապահ և պրոֆեսիոնալ բանակ, որն ունակ կլինի մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում՝ մենք հնարավորություն կունենանք դիմակայել պետական և ազգային անվտանգությանն ուղղված գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին:
- Անվտանգության խնդիրներից ելնելով պետք է հենվել ոչ միայն միջազգային ամուր կապերի, այլ նաև բնական դաշնակիցների վրա: Պատերազմը ցույց տվեց, որ բնական դաշնակիցների դերում կարող են հանդես գալ Պարսկաստանը, Հունաստանը, Սիրիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան և այլն, ովքեր Հայաստանի հետ տնտեսական կապետով առանձնակի պարտավորություններ չունեին:
«Վերելք» կուսակցություն
«Հայաստան» դաշինք
Զինված ուժեր և անվտանգություն
- Օտար եւ ապազգային ուժերի ներթափանցումն ու ազդեցությունները կանխելու, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, բնապահպանական, էներգետիկ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ կիբերհանցագործությունների դեմ համակարգված պայքարի նպատակով, արդիականացնելու ենք երկրի անվտանգության պետական համակարգը (զինված ուժեր, անվտանգության խորհուրդ, քաղաքացիական պաշտպանության եւ իրավապահ համակարգեր):
- Ընդունելու եւ գործադրելու ենք Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, ռազմական նոր դոկտրին, ռազմարդյունաբերական համակարգի զարգացման եւ ԱԶԳ-ԲԱՆԱԿ նոր հայեցակարգեր։ Ազգային արժեքների պաշտպանության հիմնախնդիրը ներառվելու է Ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, որպես առանցքային բաղադրիչ:
- Վերակառուցելու ենք զինված ուժերը՝ գործադրելով ժամանակակից եւ համագործակցային պաշտպանական քաղաքականություն:
- Առաջնային են լինելու Հայաստանի եւ Արցախի տարածքների բնակավորման եւ ինժեներական կառույցների օպերատիվ կահավորումը, ուժային եւ ոչ ուժային ռազմավարական զսպման կարողությունների տեխնոլոգիապես հագեցվածությունը, բարձր շարժունակության եւ ժամանակակից փորձի հիման վրա անձնակազմի պատրաստության համադրումը։
- Բարեփոխելու ենք հասարակական կարգը եւ ներքին անվտանգությունը ապահովող իրավապահ համակարգը՝ ապաքաղաքականացնելով եւ այն ուղղելով հանցավորության դեմ պայքարի առաջնահերթ խնդրի լուծմանը:
- Բացառելու ենք ոստիկանապետությանը բնորոշ իրավապահ հաստատությունների ուռճացված առկա համակարգը՝ ուժային ծառայությունների մեծամասնությունն ուղղելով երկրի պաշտպանության խնդիրների լուծմանը։