«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Բնապահպանություն
  • Սևանա ճից ջրի բաց թողումը պետք է հասցնել նվազագույնի, նպատակ ունենալով լճի մակարդակը բարձրացնել այն առավելագույն սահմանին, որը հնարավորություն կընձեռի արագ վերականգնել լճի կենսաբանական միջավայրը, իսկ ձկան որսը առնվազն հինգ տարով արգելել։ Լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացնել առափնյա շինությունների ապամոնտաժումը և ավտոճանապարհների վերակառուցումը։ Սևանա լիճը թունավոր արտանետումներից զերծ պահելու նպատակով լճի ավազանը հայտարարել էկոլոգիապես մաքուր տնտեսական գոտի։
  • Կենցաղային ջրերի թափվելը կանխելու նպատակով կառուցել լիճը շրջանցող կոյուղագիծ, կամ բնակավայրերում` մաքրման կայաններ։
  • Գերակա նպատակ է Հայաստանի անտառային ծածկույթի ավելացումը, այդ պատճառով էլ անտառատնկումը և անտառների խնամքը` համապետական և համազգային կարևորագույն միջոցառում, իսկ մատաղ սերնդի դաստիարակումը և սերը բնության նկատմամբ` ընտանիքի, դպրոցի և հասարակության առաջնային խնդիր։
  • Օտար եւ ապազգային ուժերի ներթափանցումն ու ազդեցությունները կանխելու, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, բնապահպանական, էներգետիկ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ կիբերհանցագոր ծությունների դեմ համակարգված պայքարի նպատակով, արդիականացնելու ենք երկրի անվտանգության պետական համակարգը (զինված ուժեր, անվտանգության խորհուրդ, քաղաքացիական պաշտպանության եւ իրավապահ համակարգեր): 
  • Համահայկական ներուժի մեկտեղման նպատակով կգործադրվի ազգային հարստության պահպանմանն ու աճին, տնտեսական, սոցիալական եւ բնապահ պանական ռեսուրսների կապիտալացմանն ու Հայաստանի տնտեսական զարգացմանը նպատակաուղղված ներդրումային համալիր ծրագիր։ Կստեղծվի բազմահարթակներդումային ֆոնդերի համակարգ: 
  • Գործադրվելու է արտաքին պարտքի դիմաց բնապահպանական եւ կայուն զարգացման ներդրումներ իրականացնելու ծրագիր: Այս շրջանակներում, արտաքին գործընկերների հետ պայմանավորված ձեւաչափով, արտաքին պարտքի մարմանն ուղղված միջոցներով ֆինանսավորվելու են Հայաստանում բնապահպանական եւ կայուն զարգացման ծրագրեր։ 
  • Ապահովելով սերունդների առջեւ պատասխանատու բնապահպանություն, ստեղծված նոր իրողությունների պայմաններում, գործադրվելու է ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարական ծրագիր: Վերականգնվող ռեսուրսների օգտագործման ծավալներն ու եղանակները չեն գերազանցելու դրանց վերականգնման կարողությանն ու շրջակա միջավայրի աղտոտման ընդունելի մակարդակը, չսպառվող բնական ռեսուրսներն օգտագործվելու են առավելագույն ծավալներով՝ պահպանելով շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության սկզբունքը։ 
  • Ռազմավարական համարելով Արարատյան դաշտի ջրային պաշարների առաջանցիկ վերականգնումը, բացառելու ենք ստորերկյա ջրավազանի գերշահագործումն ու հյուծումը: Ընդլայնվելու են Հայաստանի անտառային տարածքները։ 