- Տնտեսությունը պետք է կառուցվի ազատ, սոցիալական շուկայական տնտեսական հարաբերությունների հիմունքներով։ Հայաստանի տնտեսության հիմնական բաղադրիչը պետք է լինի արդյունաբերությունը, ՏՏ ոլորտը և այլն։
- Հայաստանում անհրաժեշտ է հաստատել սոցիալական շուկայական տնտեսական համակարգ
- Հայաստանի տնտեսական քաղաքականության նպատակներ պետք է դառնան սեփականության իրավունքի պաշտպանությունը, ձեռնարկատիրությանն օժանդակումը և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումը:
- Մրցակցությունը խրախուսելու համար կարևոր է համապատասխան օրենսդրության ստեղծումը և անընդհատ կատարելագործումը։ Ընդ որում, անհրաժեշտ է տնտեսությունը ապակենտրոնացնել և դիմակայել համակենտրոնացման միտումներին,խափանել անբարեխիղճ մրցակցությունը, թույլ չտալ մենաշնորհների առաջացումը, ինչպես նաև ապահովել նոր արտադրությունների և ձեռնարկությունների մուտքը շուկա։ Ֆինանսական օժանդակություն տրամադրելով առանձին ձեռնարկությունների, պետությունը չպետք է քայքայի միջին ձեռնարկությունների շուկայական դիրքերը։
- Սահմանել ազգային տնտեսության և շուկայի պաշտպանվածություն միջազգայինից, կենսապահովման առաջնահերթ անհրաժեշտության միջոցների (պարեն և այլն) համար պետական պատասխանատվություն:
- Անհրաժեշտ է հաղթահարել տնտեսությունում առկա սեփական կապիտալի պակասը։ Դրան կարելի է հասնել աշխատավորներին շահագրգռելով մասնակցելու ձեռնարկության եկամուտների բաշխման գործին և օգտագործել նրանց խնայողությունները որպես բաժնետեր, ներդնելու արտադրության մեջև այդպիսով դառնալու սեփականատեր։
- Արդյունաբերությունը պետք է կազմի Հայաստանի տնտեսության հիմնական բաղադրիչը՝ տոկոսային հարաբերակցությամբ հասնի տնտեսության 60/70 տոկոսին։
- Անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել ժամանակակից գիտահենք տնտեսություն։
- Էներգամատակարարման ապագայի և էներգիայի ապագա պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ է ներգրավել բոլոր ավանդական և այլընտրանքային էներգակիրները։ Առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ջրային պաշարների առավելագույն օգտագործմամբ հիդրոկայանների կառուցմանը և նրանց լայն ցանցի ստեղծմանը։ Այս գործում պետք է ներգրավել ժողովրդական լայն զանգվածների ներդրումները։ Ինչպես նաև արևային էներգիայի առավելագույն օգտագործման ուղիների՝ էլեկտրաէներգիայի արտադրման, ջրատաքացման, սննդի մշակման և նրանց լայն ցանցի ստեղծման և արտադրության կազմակերպման առումով։ Բացի այդ, անհրաժեշտ է մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնքկապահովեն հումքի ու էներգիայի առավել խնայողական օգտագործումը։
«Վերելք» կուսակցություն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն
- Հայաստանի բանկային համալիրի իրական հավասար մրցակցության ապահովում, պետական աջակցություն և վերահսկողություն:
- Եվրոպական բանկային համալիրի և առանձին սուբյեկտների հետ գործընկերային համագործակցություն՝ ազատ գումարային նպատակային ներառում ՀՀ-ում:
- Եվրոպական մասնավոր և կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամների Հայաստան մուտքի ապահովում ՝ անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծում։
- Նվազագույն զամբյուղը հասցնել 150.000 հհ դրամ (նվազագույն զամբյուղը պետք է ապահովի քաղաքացու անհրաժեշտ ծախսերը ամսվա կտրվածքով): Նվազագույն զամբյուղի գումարի չափը հարկման ենթակա չէ: Նվազագույն աշխատավարձը պետք է լինի նվազագույն զամբյուղից 30- 40% ավել:. Նվազագույն զամբյուղը պետք է ուղիղ համեմատական լինի թոշակին:
- Խրախուսել երիտասարդ գործարարների գործունեությունը, իրականացնել պետական պրոտեկցիա՝ հարկային զեղճեր, վարկային տոկոսադրույքների զեղչեր, ներկրում, արտահանում , մաքսատուրքերի զեղչեր՝:
- Ազգային բանկի ներդրում։
- Բանկերի քանակը անհապաղ պետք է նվազեցնել և առաջնահերթությունը տալ ազգային բանկի ստեղծմանը, քանի որ ՀՀ-ում օտարերկրյա կապիտալով բանկերի գործունեությունը պրակտիկայում ցույց է տալիս մեծ վտանգ՝ ՀՀ քաղաքացիների ֆինանսական միջոցների վրա:
- Վարկավորման մեխանիզմների բարելավում։
- Մասնավոր բանկերի գերշահույթի հետապնդման կասեցում։