- Կրթության բնագավառում քաղաքականությունը պետք է որոշվի բոլոր մարդկանց իրավահավասարության սկզբունքով, դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնվի նրանց հակումների և ընդունակությունների տարբերությունը։
- Պետք է խուսափել ուսումնական գործընթացի շինծու ակադեմիականացումից և կոնկրետ առարկաների ծավալի չարդարացված ուռճացումից։
- Որակյալ և պատասխանատու մանկավարժների պատրաստումը միշտ պետք է պետության հիմնական առաջնահերթություններից առաջնայինը լինի։
«Վերելք» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Կրթություն և գիտություն
- Կրթության բոլոր մակարդակների համար այնպիսի ազգային հայեցակարգի մշակում՝ դրանից բխող երկարաժամկետ ռազմավարությամբ, որը կունենա տևական շարունակականություն և ժառանգականություն՝ անկախ իշխանության փոփոխություններից, ազգային և համընդհանուր արժեքների վրա հիմնված լինելու և ժամանակակից կրթական միտումներին համահունչ լինելու շնորհիվ:
- Կրթության բոլոր ոլորտներում նախատեսվող փոփոխությունների և բարեփոխումների իրավական շրջանակների մշակում,
- Կրթական բոլոր մակարդակներին համընդհանուր, այդ թվով՝ կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող սովորողների համար հասանելիության ապահովում՝ բոլոր խելամիտ հարմարեցումներով:
- Կրթության ոլորտի բոլոր հաստատությունների համար հավասար հնարավորությունների և պայմանների ապահովում՝ տարբերակված ֆինանսավորմամբ և համաչափ զարգացման տրամաբանությամբ:
- Կրթության բովանդակության շարունակական զարգացումն ապահովող մշակումներով կրթության շարունակականության ապահովում յուրաքանչյուր մակարդակին բնորոշ բովանդակության լիարժեք յուրացմամբ:
- Պետության մասնակցությունը կրթական հաստատությունների կառավարման գործառույթներին նվազեցում՝ երաշխավորելով կրթական և գիտական գործունեության կառավարման, ռեսուրսների տնօրինման ավելի բարձր մակարդակի ինքնուրույնություն:
- Կրթական հաստատությունների ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում, ֆինանսավորման արդյունավետ օգտագործման կառուցակարգերի ապահովում։
- Կրթության ոլորտում ներգրավված մարդկային ռեսուրսների շարունակական վերապատրաստում, զարգացման խրախուսում, շրջափուլային գնահատում, տարբերակված վարձատրության կառուցակարգերի ներդրում ըստ որակավորման/գիտա-մեթոդական արդյունքի:
- Կրթության տարբեր մակարդակների, ինչպես նաև կրթության և տնտեսության միջև երկխոսության, սոցիալական գործընկերության գործուն կառուցակարգերի ներդրում։
- Ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազայի համապատասխանեցում ժամանակակից պահանջներին, ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության և ուսումնական գործընթացում կիրառման շարունակական խթանում, համապատասխան ենթակառուցվածքների ապահովում, ուսումնական նյութերի շարունականական թվայնացում:
- Տնտեսության և կրթության/գիտության միջև սերտ փոխգործակցության ապահովում՝ հարկային արտոնություններ տրամադրելով բուհերի հետազոտական-նորարական նախաձեռնություններում ներդրում կատարող ձեռնարկություններին:
- Շրջափուլային մշտադիտարկման և որակի գնահատման կառուցակարգերի ներմուծում կրթական բոլոր մակարդակներում:
- Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության փոխլրացականության և նախկին որակավորումների/գիտելիքի/հմտության ճանաչման ապահովում։
- Կրթության բոլոր մակարդակներում նյութական և մարդկային ռեսուրսների համօգտագործման մեխանիզմների ներդրում՝ միտված կրթության ոլորտում ծախսարդյունավետության բարձրացմանը։