- Սևանա ճից ջրի բաց թողումը պետք է հասցնել նվազագույնի, նպատակ ունենալով լճի մակարդակը բարձրացնել այն առավելագույն սահմանին, որը հնարավորություն կընձեռի արագ վերականգնել լճի կենսաբանական միջավայրը, իսկ ձկան որսը առնվազն հինգ տարով արգելել։ Լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացնել առափնյա շինությունների ապամոնտաժումը և ավտոճանապարհների վերակառուցումը։ Սևանա լիճը թունավոր արտանետումներից զերծ պահելու նպատակով լճի ավազանը հայտարարել էկոլոգիապես մաքուր տնտեսական գոտի։
- Կենցաղային ջրերի թափվելը կանխելու նպատակով կառուցել լիճը շրջանցող կոյուղագիծ, կամ բնակավայրերում` մաքրման կայաններ։
- Գերակա նպատակ է Հայաստանի անտառային ծածկույթի ավելացումը, այդ պատճառով էլ անտառատնկումը և անտառների խնամքը` համապետական և համազգային կարևորագույն միջոցառում, իսկ մատաղ սերնդի դաստիարակումը և սերը բնության նկատմամբ` ընտանիքի, դպրոցի և հասարակության առաջնային խնդիր։
«Վերելք» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Բնապահպանություն
- Կատարելագործելու ենք ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ։
- Ներդնելու ենք ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ: Ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը և որակի բարձրացումը լինելու են այս ոլորտի առաջնահերթությունները:
- Շարունակելու ենք Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանմանը, վերականգնմանը, վերարտադրմանը, բնականոն զարգացմանը և խելամիտ օգտագործմանը, աղտոտվածության նվազեցմանը և ապա` լճի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները:
- Կատարելու ենք օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխություններ, որոնք հասցված վնասի պատշաճ փոխհատուցումից բացի ուղղված կլինեն այդ վնասի հնարավորինս կանխարգելմանը, մեղմմանը և ի վերջո, չեզոքացմանը:
- Ընդունելու և գործարկելու ենք կանաչ տնտեսության ներդրման, էկոլոգիական և բնական ռեսուրսների, այդ թվում նաև հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարություն:
- Վերանայելու ենք բնապահպանական հարկի դրույքաչափերը, որի հաշվարկման հիմքում ընկած է լինելու շրջակա միջավայրին և դրա առանձին բաղադրիչներին հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունքը:
- Վերանայելու ենք մետաղական օգտակար հանածոների հարկման շեմը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման մեխանիզմը:
- Ներդնելու ենք շրջակա միջավայրի միասնական մշտադիտարկման և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Բարձրացնելու ենք հանրային իրազեկվածությունը:
- Ապահովելու ենք սերտ համագործակցություն ակադեմիական, գիտական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտների և Շրջակա միջավայրի նախարարության միջև: