- Կրթության բնագավառում քաղաքականությունը պետք է որոշվի բոլոր մարդկանց իրավահավասարության սկզբունքով, դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնվի նրանց հակումների և ընդունակությունների տարբերությունը։
- Պետք է խուսափել ուսումնական գործընթացի շինծու ակադեմիականացումից և կոնկրետ առարկաների ծավալի չարդարացված ուռճացումից։
- Որակյալ և պատասխանատու մանկավարժների պատրաստումը միշտ պետք է պետության հիմնական առաջնահերթություններից առաջնայինը լինի։
«Վերելք» կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես»
Կրթություն և գիտություն
- Գիտությունը, կրթությունը եւ առողջապահությունը պետք է համընթաց լինեն տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին։ Անհրաժեշտ է գիտության եւ կրթության միջեւ ստեղծել ավելի սերտ ինստիտուցիոնալ կապ։ Պետք է խրախուսվի գիտահետազոտական գործունեության եւ դասավանդման համատեղումը` որպես գիտական արդյունքի կիրառելիության եւ կրթության որակի բարձրացման գործիք։
- Առանցքային նշանակություն ունի գիտության, կրթության եւ առողջապահության տեխնոլոգիական արդիականացումը եւ համապատասխանեցումը ժամանակակից մարտահրավերներին։ Խնդիրը հնարավոր չէ լուծել առանց կրթության համակարգի արմատական փոփոխության, որի գլխավոր նպատակը պետք է դառնա համապատասխան մեծազանգված եւ որակյալ մարդկային կապիտալի ձեւավորումը, ինչպես նաեւ ժամանակակից կրթական ծրագրերի ներդրումը։ Այդ առումով առանցքային նշանակություն է ստանում դասախոսական եւ ուսուցչական մասնագիտական ռեսուրսի շեշտակի զարգացման, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես վերստեղծմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը «վերապատրաստողներ` վերապատրաստողների համար» ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հիման վրա։
- Գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ–ի առնվազն 1 տոկոսի չափով, գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով, աստիճանաբար հասցնելով 3 տոկոսի, իսկ հանրակրթության, միջին եւ նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ–ի 3 տոկոսի չափով։
- Կրթության ոլորտում ապահովել ուսումնական հաստատությունն ընտրելու ազատություն՝ աստիճանաբար անցում կատարելով հավաստագրային ֆինանսավորման «գումարը հետեւում է սովորողին» սկզբունքով, պետության կողմից ֆինանսավորել ոչ թե բուժհիմնարկները, այլ քաղաքացիներին։
- Ուսուցիչների, դասախոսների, առողջապահական համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել գործունեության անհատական լիցենզավորման համակարգ։