«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» logo
«Հայ Ազգային Կոնգրես»
Զինված ուժեր և անվտանգություն
  • Ստեղծելով կարգապահ և պրոֆեսիոնալ բանակ, որն ունակ կլինի մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում՝ մենք հնարավորություն կունենանք դիմակայել պետական և ազգային անվտանգությանն ուղղված գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին:
  • Անվտանգության խնդիրներից ելնելով պետք է հենվել ոչ միայն միջազգային ամուր կապերի, այլ նաև բնական դաշնակիցների վրա: Պատերազմը ցույց տվեց, որ բնական դաշնակիցների դերում կարող են հանդես գալ Պարսկաստանը, Հունաստանը, Սիրիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան և այլն, ովքեր Հայաստանի հետ տնտեսական կապետով առանձնակի պարտավորություններ չունեին:
  • Մեր առաջնային գործն է լինելու անվտանգության վերականգնումը, տարածաշրջանային կայունության ապահովումը եւ ղարաբաղյան հակամարտության աստիճանական կարգավորումը, բոլոր հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ Հետեւաբար, մեր քաղաքականությունը խարսխված է լինելու հետեւյալ ուղղությունների վրա:
  •  Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ պետք է ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն  երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ Զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։ Կնքելով պայմանագիրը՝ հակամարտող կողմերը կստանձնեն ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու միջազգային պարտավորություն, կամրապնդեն հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորքերի  մանդատը, կվերացնեն հաղորդակցման  ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները, կստեղծեն Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, ինքնակառավարում իրականացնելու, տնտեսության զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։ Զինված հակամարտության դադարեցման պայմանագրի հիման վրա խաղաղություն հաստատելուց հետո՝ պետք է սկսվի վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, առաջին փուլում չլուծված մյուս վիճահարույց հարցերի կարգավորումը։
  • Խրախուսել գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համագործակցությունը եւ արդյունավետ միավորումների ստեղծումը։ Ստեղծվելիք Բարձրագույն տեխնոլոգիական խորհուրդը պետք է ստանձնի բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ձեռնարկությունների, գիտական կազմակերպությունների, բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական կազմակերպությունների, բանակի կարիքների եւ զարգացման պահանջարկների համադրումը եւ համակարգումը։