- Հայաստանը մոտ ապագայում իր ռազմական, ֆինանսական, ժողովրդագրական և այլ ցուցանիշներով մեծապես զիջելու է իր հավանական հակառակորդներ հանդիսացող Ադրբեջանին և Թուրքիային: Ուստի մեր ռազմավարությունը պիտի լինի դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հեռացնել պատերազմի վտանգը, իսկ որպես ռազմական խնդիր դնել «անընդունելի վնասի» քաղաքականությունը:
- ՀՀ ԶՈՒ-ն դուրս բերել զուտ պաշտպանական ձևաչափից և այն օժտել նաև հարձակողական օպերացիաների պատրաստ գործիքակազմով:
- ՀՀ Զինված ուժերը պետք է դուրս գան ԽՍՀՄ-ՌԴ բանակաշինության մոդելից և մշակեն ու կյանքի կոչեն յուրային բացառիկ բանակաշինության մոդելը՝ ղեկավարվելով առկա մարտահրավերներով, սեփական փորձով և այն սկզբունքով, որ մենք կարող ենք ագրեսիայի ենթարկվել և պատերազմել մի քանի հակառակորդի դեմ երկու և ավելի ճակատներով:
- Ավելացնել է ՀՀ մոբիլիզացիոն ռեսուրսի դերը երկրի պաշտպանության հարցում:
- Լուծարել զինվորական կոմիսարների ինստիտուտը, որի հիմքի վրա կստեղծվի ռեզերվիստների ինստիտուտ, ինչը նախատեսում է տարվա կտրվածքով ակտիվ զորահավաքների և վարժանքների կազմակերպում, ընդ որում պետությունը օրենսդրորեն սահմանում է ռեզերվիստների սոցիալական ապահովումը:
- Երկրի ամբողջ տարածքը՝ սահմանամերձ տարածքներից մինչև կենտրոնական շրջաններ կահավորել և կազմակերպել այնպես, որ ընդունակ լինեն արդյունավետ պաշտպանություն իրականացնել հակառակորդի ցանկացած խորության ճեղքման դեպքում՝ մաշելով հարվածի ուժգնությունը։
- Սահմանամերձ գոտին կահավորեկ քողարկված բազաներով, թունելներով, հողային պատնեշներով։ Ինժեներական զորքերը պետք է ունենան առանձնակի կարգավիճակ և ստրատեգիական նշանակություն։
- Կառուցվածքային և հայեցակարգային փոփոխությունների միջոցով մեծացնել ճկունությունը, արագությունը և միասնականությունը զորքերի կառավարման գործընթացում:
- Նախապատվությունը տալով տեղական գիտական մտքին, բայց չբացառելով օտարերկրյա տեխնոլոգիաները՝ զինված ուժերը համալրել արդիական սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ինչպես նաև կապի և ավտոմատ կառավարման նորագույն համակարգերով: Ռազմագերների, սոցիոլոգների, հոգեբանների և այլ մասնագետների համակարգված աշխատանքով պետք է մշտադիտարկվի բանակի վիճակը, առաջարկվի զարգացման նորարարական լուծումներ:
- Շեշտադրել ժամանակակից ռազմավարական և օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարքերի, ռազմական ավիացիայի, ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վրա: Հրետանային և ավիացիոն միջոցների, զենիթահրթիռային համալիրների, նորագույն ՀՕՊ համակարգերի ձեռքբերմամբ երաշխավորելու ենք յուրային օդուժի գերիշխանությունը:
- Առանձնակի խնդիր է դրվելու մոբիլ հարվածային ստորաբաժանումների և նոր ավտոպարկի ձևավորման ուղղությամբ։
- Ուսումնասիրել միջազգային ռազմարդյունաբերական առաջարկները, գործընկերների հետ խորացնել ճկուն հարաբերություններ։
- միաժամանակ մեծացնելով ռազմարդյունաբերական համակարգի դերն ու նշանակությունը, ընդգրկելով ո՛չ միայն ռազմական նշանակության ինստիտուտները, այլև խոշոր ձեռնարկությունները, մասնավոր ընկերությունները։
- Խթանել ռազմարդյունաբերության զարգացումը՝ այն համալրելով բարձրակարգ մասնագետներով, կենտրոնանալով ո՛չ միայն
- արտասահմանյան արտադրության ՍՌՏ ձեռք բերելու, այլև տեղական արդիական արտադրության վրա:
- Ստեղծել ռազմամթերքի, ռազմարդյունաբերության, կրկնակի տնտեսական նշանակության ապրանքների ձեռքբերման, մշակման և հետազոտման առանձին ճկուն համակարգ։
- Սպառազինության դիվերսիֆիկացիայի գործընթացում հաշվի առնել, որ անձնակազմը տիրապետում է առավելապես ԽՍՀՄ-ՌԴ արտադրության
- զինատեսակներին և ծախսերի արդյունավետությունը գնահատելիս հաշվի առնել վերապատրաստման և կրթության ծախսերը։
- բարձրացնել սպայական և շարքային կազմի բարոյահոգեբանական վիճակը՝ ընդգրկելով ո՛չ միայն զինված ուժերի հնարավորությունները, այլև տարբեր ոլորտային հասարակական կազմակերպություններ՝ ինչպիսին են տարբեր ռազմամարզական ակումբները։
- Վերանայել ներքին կանոնադրությունները՝ դրանք դարձնելով առավել արդիական և կիրառելի:
- Ուսումնասիրել և ներդնել հասարակական միավորումների համակարգը պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության ոլորտում։
- Ստեղծել քաղաքացիական պաշտպանության և անվտանգության միասնական համակարգ։
- Շեշտադրել պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ներգրավման ուղղությունը։
- Ներգրավել արտերկրում ծնված մեր այն հայրենակիցներին ովքեր այնտեղ անցել են զինվորական ծառայություն, նախատեսել օրենսդրական մեխանիզմներ որոնք նրանց թույլ կտան հավասար հիմունքներով ծառայել ՀՀ ԶՈՒ-ում, ինչպես նաև վերապատրաստել ռեզերվիստներին:
- Առաջնահերթ ձեռք բերել ազդանշանային և տեսանկարահանման համակարգեր՝ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի արագ հայնաբերման և ոչնչացման նպատակով,
- Ստեղծել արագ արձագանքման, հատուկ գործողությունների ստորաբաժանումներ՝ դրանք սպառազինելով ժամանակակից զինատեսակներով և ռազմական տեխնիկայով, համագործակցել ճանապարհաշինարարական ընկերությունների հետ, կատարելագործել ճանապարհային ցանցը՝ ԶՈւ տեղաշարժերի համար ստեղծելով բարենպաստ պայմաններ։
- Սահմանապահ գյուղերում ուսումնասիրել յուրաքանչյուր ընտանիքի ակոսավոր հրացաններ տրամադրելու հնարավորությունը՝ վերահսկողությունը դնելով ոստիկանության վրա:
- Համագործակցել գործընկեր հատուկ ծառայությունների հետ՝ նրանց փորձը և մեթոդաբանությունը փոխառելու և ադապտացնելու ուղղությամբ։ Միաժամանակ ծառայողների ցանկությամբ պետությունը հոգալու է ծառայողի կրթության կարիքները այլ ոլորտների գիտելիքներ ձեռք բերելու ուղղությամբ։
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը
Զինված ուժեր և անվտանգություն