«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Մարդու իրավունքներ
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել ներառական գործընթացով բարձր լեգիտիմություն ունեցող, պարզ, մատչելի և անվտանգությունը երաշխավորող ՀՀ սահմանդրության ընդունման իրավունքը:
  • Նպաստել խտրականության բացակայությանը, գենդերային հավասարությանը և հնարավորությունների հավասարությանը բոլորի համար՝ անհատական, ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքի ոլորտներում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Հայաստանի բնակչության ողջ ներուժը օգտագործել հասարակության բարօրության համար: 
  • Միավորել և վերահաստատել մարդու իրավունքները՝ որպես համընդհանուր արժեքներ` ապահովելով համապարփակ մոտեցում, քայլեր ձեռնարկել տեղական և միջազգային մակարդակներում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված պարտավորությունների իրականացման ուղղությամբ: 
  • Մարդու իրավունքների հիմնարար խախտումներ թույլ տված անձինք կհետապնդվեն և կպատժվեն քրեական գործերի վերաբացման միջոցով: 
  • Հիմնվելով իրավունքի գերակայության սկզբունքի վրա, ներդնելու ենք մարդու հիմնական իրավունքների անմիջական գործադրումն ապահովող վարչական եւ մինչդատական նոր կառուցակարգեր։
  • Հայաստանում պետք է անառարկելիորեն հարգվեն մտավոր սեփականության եւ հեղինակային իրավունքները, պատենտները եւ այլն:
  • Խթանելու ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Աշխատողների իրավունքները համակողմանի պաշտպանելու նպատակով մեծացնելու ենք արհեստակցական եւ գործարարների միությունների դերակատարությունը՝ կազմակերպությունների՝ ճյուղային, տարածքային, հանրապետական մակարդակներում սոցիալական երկխոսության եւ գործընկերության կայացման ճանապարհով։ 
  • Հանրային կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետ կօգտագործվի կանանց ներուժը։ Պետական կառավարման բոլոր մակարդակներում կանանց հավասարակշռված ներկայացվածության հասնելու նպատակով կորդեգրվի ազգային մեխանիզմ։ 
  • Չխաթարելով ազատ խոսքի եւ կարծիքի արտահայտման ազատությունը՝ կներդրվեն նոր կառուցակարգեր, որոնք կկանխարգելեն կեղծ լուրերի մշտական շրջանառությունը, հասարակական կարծիքի մանիպուլյատիվ սխեմաները, անձնավորված կամ ներազգային թշնամանքը, ատելության խոսքը, պետական ինստիտուտների վարկաբեկումն ու նսեմացումը: 

  • Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա իր երկրում, իր հայրենիքում, իր պետության մեջ լիարժեքորեն դրսեւորելու, իրացնելու իր մտավոր, ֆիզիկական եւ հոգեւոր կարողությունները եւ դրա դիմաց ստանալ առավելագույն համարժեք` նյութական, բարոյական եւ հոգեւոր փոխհատուցում: 
  •  Բացառելու ենք դատական համակարգի վրա քաղաքական իշխանության ճնշումները: Վերացնելու ենք քաղաքական դրդապատճառով անձին ազատությունից զրկելու արատավոր պրակտիկան:  