- Բոլոր հիվանդությունների և համախտանիշերի համար մշակվելու են ախտորոշիչ և բուժական գործելակարգեր: Աշխատանքը իրականացվելու է բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների և բժշկական համալսարանի ամբիոնների աջակցությամբ:
- Առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները պարտադիր պետք է անցնեն որակավորման քննություն: Քննական նյութը պետք է լինի ապացուցողական բժշկության վրա հիմնված գործելակարգերի իմացությունը:
- Մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ հիմնվելու է պետական ապահովագրական մարմին: Պետական ապահովագրությունը լինելու է համընդհանուր և պարտադիր: Ապահովագրության համար սոցիալական յուրաքանչյուր խումբ կվճարի իր կարողությունների չափով:
- Հնարավոր և արդյունավետ բոլոր սկրինինգները ներդրվելու են շատ արագ և իրականացվելու են հանրապետության ամբողջ տարածքում: Սկրինինգային հետազոտությունների պատշաճ կազմակերպումը կարող է զգալիորեն մեծացնել պոլիկլինիկական ծառայության գործունեության արդյունավետությունը:
- Պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջին փուլը կիրականացվի ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերն ամբողջությամբ պետք է ծածկի ապահովագրական ֆոնդը:
- Պետք է հստակ զանազանել ծխելու դեմ պայքարը՝ ծխողների դեմ պայքարից: Այդ միջոցառումները և դեղամիջոցները դառնալու են բոլորին հասանելի և կիրառելի: Համանման կերպով կարելի է սկսել ճարպակալման դեմ պայքարի նախագիծ, որը նույնպես կարող է կանխարգելիչ մեծ ազդեցություն ունենալ առողջության անդառնալի քայքայման տանող և մահացու մի շարք հիվանդությունների համար:
- Առողջապահության ոլորտի անվերահսկելի հիմնական կաշառքը հիվանդին ուղեգրող բժշկին վերադարձվող փողն է (откат), որը լաբորատոր և գործիքային հետազոտությունների դեպքում կազմում է հիվանդի կողմից վճարվող գումարի 20-30 %-ը: Այս գումարը նախ թանկացնում է հետազոտությունների գինը, ապա խթան հանդիսանում, որ բժիշկները ավելորդ և անհարկի հետազոտություններ նշանակեն՝ մեծացնելով վատնումները:
- Պետությունն ունի բազմաթիվ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ: Դրանցում պետք է վճարովի ծառայությունների գները լինեն այնքան մատչելի, որ մասնավոր հետազոտական կենտրոնները պետական գներին մոտ գներով կարողանան ստանալ շահույթ, բայց ոչ այնքան, որ այդ շահույթը բավականացնի նաև կաշառք տրամադրելուն: Ավելի բարձր գներ դնելու դեպքում մասնավոր կենտրոններն ուղղակի մրցունակ չեն լինի:
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Հայաստան» դաշինք
Առողջապահություն
- Առաջնահերթ կերպով կանգնեցվելու է համավարակի մահաբեր թափանիվը՝ բնակչությանն ապահովելով անհրաժեշտ քանակի եւ որակի պատվաստանյութով։ Կստեղծվեն հիվանդանոցային բավարար պայմաններ, էապես կխրախուսվեն համավարակի դեմ պայքարում աշխատող մասնագետներն ու ծառայությունները:
- Մշակվելու է առողջապահության համակարգի զարգացման նոր ռազմավարությունը՝ ինչպես մոտակա տարիների, այնպես նաեւ երկարատեւ ժամանակահատվածի համար։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու բժիշկների եւ բուժաշխատողների մասնագիտական, իրավական եւ սոցիալական պաշտպանվածությանը։
- Մեկ տարվա ընթացքում մշակվելու եւ ներդրվելու են, ինչպես նաեւ էլեկտրո նային առողջապահության համակարգի միջոցով վերահսկվելու են ամենատարածված 100 հիվանդությունների կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը։ Արդյունքում կունենանք հնարավորինս ստանդարտացված, ապացույցների վրա հիմնված, լայն կիրառություն ունեցող բուժման չափորոշիչներ։ Առողջապահական ապահովագրությունը առավել մատչելի եւ լայն ընգրկվածություն ձեռք կբերի։
- Գործադրվելու է «Ոչ մի քաղաքացի՝ առանց պատշաճ բուժման հնարավորության» սկզբունքը։ Ապահովվելու է բնակչության համար փաստացի անվճար առողջապահություն նվազագույն բազային փաթեթի հիման վրա: Առողջական խնդիները չպետք է պատճառ դառնան քաղաքացիների աղքատացման կամ նրանց սոցիալական վիճակի վատթարացման։ Կլուծվի սոցիալապես խոցելի խմբերի առողջապահական ծառայություններից լիարժեք հասանելիության հարցը։
- Յուրաքանչյուր մարզում լինելու է առնվազն մեկ բուժհաստատություն, որը տեխնիկական եւ մասնագիտական հագեցվածությամբ, ծառայությունների շրջանակովեւորակով չի զիջելու մայրաքաղաքի բժշկական կենտրոններին։
- Խրախուսվելու է փորձառու բժիշկների եւ երիտասարդ մասնագետների գործունեությունը մարզերում: