- Երաշխավորել կրթական համակարգի ներառականությունը, բոլորի համար հավասար հնարավորությունները։
- Ապահովել ուսուցչի աշխատավարձի մակարդակը ոչ պակաս, քան հանրապետությունում միջին աշխատավարձն է։
- Ստեղծել նոր մեթոդական գործիքակազմով հարուստ դպրոց՝ հաշվի առնելով ժամանակակից կրթական մոտեցումները։
- Կրթական համակարգն ապահովել առաջատար հիմնարար հայալեզու գրականությամբ։
- Երաշխավորել մասնագիտական կազմի շարունակական զարգացումը՝ ուժեղացնելով առկա մանկավարժական համալսարանների մասնագիտական կազմը և մեթոդաբանությունը, ինչպես նաև վերականգնել վերապատրաստման ինտիտուտը։
- Ուսումնական հաստատության բյուջեն և ծախսերը կառավարել բաց և թափանցիկ սկզբունքներով,
- Հանրակրթական ծրագրեր ստեղծելիս՝ առաջնորդվել նոր գիտական մեթոդներով, երեխայի ստեղծարար միտքը զարգացնելիս՝ հաշվի առնել նաև ուսուցիչների-ծնողների-աշակերտների պահանջները։
- Ստեղծել ուսումնական այլընտրանքային նյութեր, ինչպես թղթային այնպես էլ թվային ֆորմատով։
- Բացառել հոգեբանական և ֆիզիակական բռնությունը, հալածանքը ( բուլինգ) դպրոցներում։
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Հանրապետություն կուսակցություն
Կրթություն և գիտություն
- Հանրակրթական ուսուցողական ծրագրերը մշակել ազգային գիտակցության, անալիտիկ մտածողության, ռազմական նախնական պատրաստվածության հենասյուներով: Հանրակրթական ծրագրերը կվերանայվեն և հատուկ ուշադրություն կդարձվեն բնական գիտություններին և նման ուղղվածության կրթօջախների ստեղծմանը:
- Հանրակրթական հաստատություններում կրթության որակի բարելավում՝ դասագրքերի որակի բարձրացմամբ, կրթության ազգային չափորոշիչներին համապատասխանեցմամբ, դասարաններում աշակերտների թվի կրճատմամբ և ուսուցիչների թվի ավելացմամբ։
- Ապահովել լրացուցիչ մեխանիզմներ բուհերի անկախությունը ապահովելու համար:
- Դպրոցներում պետք է գործեն կառավարման խորհուրդներ, որոնք կմեծացնեն դպրոց-ծնող կապը:
- Համալսարանական ծրագրերը պետք է համապատասխանեն աշխատաշուկայի պահանջներին՝ փոփոխելով իրենց ուղենիշը տեսությունից դեպի հմտություններ: Պետք է ներդնել վարձատրվող աշխատանքային պրակտիկայի ինստիտուտը, որը կապահովի ոչ միայն ուսանողների մասնագիտական պատրաստվածության աճ, այլև կօգնի մշտապես պահել նորարարական մթնոլորտ ընկերություններում՝ ապահովելով նաև ուսանողների ճկուն գրաֆիկ դասընթացներին հաճախելու համար: