- Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու համար ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
- Սահմանելու ենք բազային եկամուտի շեմ և հետևողականորեն ձգտելու ենք դրա ապահովմանը:
- Առողջապահության, սոցիալական ապահովության ու աջակցության, կրթության, մշակույթի, գիտության և հարկային բնագավառներում պետական գործառույթները արդյունավետ կազմակերպելու համար ներդնելու ենք էլեկտրոնային վճարահաշվարկային (հսկելու, վերլուծելու, համադրելու հնարավորությամբ օժտված) համակարգ, որի միջոցով կիրացվեն պետական բյուջեից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերը: Այս նպատակով նախատեսվում է սահմանափակ գործածություն ունեցող ներկայիս սոցիալական քարտերը փոխարինել անվանական ծածկագրեր ունեցող էլեկտրոնային գործառնական քարտերով, որոնք կսպասարկվեն ՀՀ տարածքում գործող տնտեսվարող կազմակերպություններում:
- Բարեփոխումների արդյունքում հասնելու ենք հարկերի արդյունավետ հավաքագրման և տնտեսվարողի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման:
- Հնարավորինս խուսափելով արտադրության միջոցների հարկումից՝ հնարավորինս շեշտադրելու ենք փայաբաժինների, խնայողությունների և շքեղությունների հարկումը:
- ՊՆ և անվտանգության կարիքների համար պատվերներ իրականացնող ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և անձանց ազատել, ԱԱՀ-ից, մաքսատուրքից, մաքսավճարից, շահութահարկից, շրջանառության հարկից:
- Ռազմակիրառական ուսումնասիրություններով զբաղվող անձանց համար սահմանել հարկային արձակուրդի ռեժիմ:
- Վերանայել պետական գնումների ընթացակարգերը, բարենպաստ մրցակցային պայմաններ ստեղծել մասնակից տեղական ընկերությունների համար:
- Խրախուսել երկակի նշանակության հոսքագծերի ներդրումը Տեղական արտադրության զենք, զինամթերք գնելու դեպքում սահմանել եկամտահարկի վերադարձ:
- Ցածր եկամուտ ունեցողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով, ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքի տակ գտնվող անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։
- Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար մասնաբաժին կկուտակվի։

- Աշխատանքային հարաբերություններին նոր որակ ենք հաղորդելու։
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Հարկային և մաքսային քաղաքականություն
- Հարկային ու մաքսային օրենսդրության պարզեցում և հարկային օրենսգրքին սահմանադրական օրենքի կարգավիճակի տրամադրում։
- Հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ կարողություններ: Հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը:
- Անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել պատժողական քաղաքականությունից դեպի գործընկերային հարաբերությունների հաստատում հարկատուի հետ` պահպանելով չարամիտ կարգազանցություն դրսևորող հարկատուների նկատմամբ վարչական ներգործության անհրաժեշտ գործիքակազմը:
- Հարկային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է շարունակաբար և հետևողականորեն կրճատել ստվերը, նվազագույնի հասցնել ստվերային աշխատավարձների վճարման արատավոր պրակտիկան, վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները:
- Ազատ տնտեսական տարածքների բնագավառում քաղաքականության որակական փոփոխություն և նման տարածքների զարգացում։
- Հարկային, մաքսային վարչարարության և ընդհանրապես՝ պետություն֊ մասնավոր հատված ընդհանուր վարչարարության պարզեցում։