- Բոլոր հիվանդությունների և համախտանիշերի համար մշակվելու են ախտորոշիչ և բուժական գործելակարգեր: Աշխատանքը իրականացվելու է բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների և բժշկական համալսարանի ամբիոնների աջակցությամբ:
- Առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները պարտադիր պետք է անցնեն որակավորման քննություն: Քննական նյութը պետք է լինի ապացուցողական բժշկության վրա հիմնված գործելակարգերի իմացությունը:
- Մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ հիմնվելու է պետական ապահովագրական մարմին: Պետական ապահովագրությունը լինելու է համընդհանուր և պարտադիր: Ապահովագրության համար սոցիալական յուրաքանչյուր խումբ կվճարի իր կարողությունների չափով:
- Հնարավոր և արդյունավետ բոլոր սկրինինգները ներդրվելու են շատ արագ և իրականացվելու են հանրապետության ամբողջ տարածքում: Սկրինինգային հետազոտությունների պատշաճ կազմակերպումը կարող է զգալիորեն մեծացնել պոլիկլինիկական ծառայության գործունեության արդյունավետությունը:
- Պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջին փուլը կիրականացվի ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերն ամբողջությամբ պետք է ծածկի ապահովագրական ֆոնդը:
- Պետք է հստակ զանազանել ծխելու դեմ պայքարը՝ ծխողների դեմ պայքարից: Այդ միջոցառումները և դեղամիջոցները դառնալու են բոլորին հասանելի և կիրառելի: Համանման կերպով կարելի է սկսել ճարպակալման դեմ պայքարի նախագիծ, որը նույնպես կարող է կանխարգելիչ մեծ ազդեցություն ունենալ առողջության անդառնալի քայքայման տանող և մահացու մի շարք հիվանդությունների համար:
- Առողջապահության ոլորտի անվերահսկելի հիմնական կաշառքը հիվանդին ուղեգրող բժշկին վերադարձվող փողն է (откат), որը լաբորատոր և գործիքային հետազոտությունների դեպքում կազմում է հիվանդի կողմից վճարվող գումարի 20-30 %-ը: Այս գումարը նախ թանկացնում է հետազոտությունների գինը, ապա խթան հանդիսանում, որ բժիշկները ավելորդ և անհարկի հետազոտություններ նշանակեն՝ մեծացնելով վատնումները:
- Պետությունն ունի բազմաթիվ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ: Դրանցում պետք է վճարովի ծառայությունների գները լինեն այնքան մատչելի, որ մասնավոր հետազոտական կենտրոնները պետական գներին մոտ գներով կարողանան ստանալ շահույթ, բայց ոչ այնքան, որ այդ շահույթը բավականացնի նաև կաշառք տրամադրելուն: Ավելի բարձր գներ դնելու դեպքում մասնավոր կենտրոններն ուղղակի մրցունակ չեն լինի:
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Առողջապահություն
- Առողջապահության ոլորտների ֆինանսավորման ավելացում, այդ ոլորտներում ներդրումների խրախուսում։
- Մինչև 18 տարեկան, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների առողջական խնդիրների բացահայտման, առողջության վերականգնման, պահպանման և շարունակական հոգածության պետական քաղաքականության գործարկում։
- Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում նոր բժշկական կենտրոնների ստեղծում և գործող բժշկական կենտրոնների արդիականացում, նոր տեխնոլոգիաների և միջազգային կառավարման փորձի ներդրում և կիրառում։ Ոլորտում միջազգային պահանջներին համապատասխանող ստանդարտացման գորընթացի իրականացում։ Համակարգի շահառու հանդիսացող քաղաքացիները կապահովագրվեն առողջական վիճակի վատթարացման հետևանքով անկանխատեսելի ֆինանսական ռիսկերից,
- Կբարձրանա մասնավոր և պետական հատվածների կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծախսերի արդյունավետությունը և հասցեականությունը,
- Կբարելավվի առողջապահական ծառայությունների որակը առողջապահության ոլորտում ստանդարտների և չափանիշների պահպանման խթանման միջոցով:
- Կապահովվի բնակչության տարեկան պարտադիր բուժզննում անցնելը, ինչը չափազանց կարևոր է վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման կամ կանխարգելման համար:
- Հայաստանի Հանրապետության ցանկացած համայնքի բնակիչ պետք է առավելագույն հնարավորություններով ստանա որակապես հավասար բժշկական ծառայություն և հասանելիություն, այսինքն մարզային հիվանդանոցները, պոլիկլինիկաները չպետք է զիջեն մայրաքաղաքային հիվանդանոցներին և պոլիկլինիկաներին, բացի առանձին մասնագիտացված բժշկական ուղղվածություններով հիվանդանոցների:
- Ներդնել աշխարհում ամենարդյունավետ միջոցի՝ բժշկական ապահովագրության պետական համակարգը, որը հավասար մրցակցային պայմաններ կունենա մասնավոր կազմակերպությունների հետ և սոցիալապես անապահով հատվածին հնարավորություն կտա համապատասխան բուժզննում և բուժում ստանալու:
- Հիվանդացության հետևանքով մահերի և հաշմանդամություն ձեռք բերելու դեպքերը հասցնել նվազագույնի:
- Ուսումնասիրելով և թվային վերլուծության ենթարկելով ամենաշատ մահացություն պատճառող հիվանդությունները, դրանց պատճառահետևանքային կապերը ի դերև հանելով, համատարած սկրինինգային ծրագրերի միջոցով բացահայտել հիվանդությունների թաքնված շրջանի քանակական և որակական բնութագրիչները, ինչն էլ հնարավորություն կտա ավելի հեշտ և քիչ ֆինանսներով արդյունքներ ունենալուն:
- Առանձնահատուկ ուշադրության արժանացնել և հետևողական ու մշակված քաղաքականություն վարել հասարակության լայն շերտերին առողջ ապրելակերպի անցման և այդ մշակույթի ձևավորման նպատակով: Սպորտի դերի մեծացում, հասարակությանը վնասակար սովորություններից ձերբազատում և այլն
- Հիվանդացության հետևանքով առաջացած բուժման ֆինանսական ծախսերի էական նվազեցում (մեկ մարդու հաշվարկով միջին վիճակագրական ծախս) բժշկական ապահովագրության ներդրման միջոցով Բժշկության արտահանում, որի արդյունքում ֆինանսական լուրջ ներհոսք կապահովվի և կբարձրանա երկրի վարկանիշը: