- Չեզոքացնել անվտանգային, ներքաղաքական ճգնաժամերը՝ որպես սոցիալ տնտեսական ճգնաժամի հիմնական գործոններ և կարճաժամկետ միջոցառումներով խթանել տնտեսությանը:
- Խթանելու ենք պահանջարկը, գերխնդիր ենք դնելու ներքին ներդրումների ներգրավումը և այդ նպատակի համար առնվազն երեք տարով էականորեն ազատականացնելու ենք թույլտվությունների և ստուգումների դաշտը, արագացնելով բիզնես գործընթացները, առաջնահերթությունը տալու ենք կապիտալ ծախսերի իրականացմանը՝ օգտվելով նաև գործընկեր պետությունների աջակցության առաջարկներից:
- Հաշվի առնելով գնաճի միտումները հատկապես սննդամթերքի շուկայում՝ պետությունը պետք է վերահսկողության և հակազդման ողջ գործիքակազմով բացառի գնաճի այն դրսևորումները, որոնք արհեստական բնույթ ունեն:
- Մենք լուրջ խնդիր ենք համարում բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրից հրաժարման կառավարության մտադրությունը: Այս ծրագիրն ունի երկակի նշանակություն՝ մի կողմից այն կխթանի շինարարությունը, իսկ մյուս կողմից միակ իրական հնարավորությունն է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու և ծնելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Կարճ ժամանակամիջոցում անհրաժեշտ է նաև ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներով լուծել պատերազմի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը, պետական և օտարերկրյա մարդասիրական աջակցությամբ հնարավորինս բնականոն կյանքի վերադարձնել վիրավորում ստացած զինծառայողներին:
- Հայաստանը պետք է կարողանա շատ շուտով հայտարարել իր՝ «Կորոնավիրուսից ազատ երկիր» լինելու մասին և վերականգնել սպասարկման ոլորտի բնականոն կենսագործունեությունն ու զբոսաշրջային ոլորտից եկող եկամուտները:
- Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով նախատեսում ենք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծեր կազմել և բանակցել գործընկեր պետությունների և մասնավոր ընկերությունների հետ։
- Ներքին ներդրումների համար, հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի հավանական ծավալները, անհրաժեշտ ենք համարում խթանել բաց բաժնետիրական ընկերությունների ոլորտի զարգացումը և պարզեցնել բիզնեսի հիմնադրման և վարման գործընթացները:
- Հնարավորինս խուսափելով արտադրության միջոցների հարկումից՝ հնարավորինս շեշտադրելու ենք փայաբաժինների, խնայողությունների և շքեղությունների հարկումը:
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն
- Նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջն ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող համազործակցությանը։
- «Միասնական Հայրենիք» կուսակցությունն, իր ստեղծման պահից ունի ընդգծված, գիտակցում և համոզված է, որ բաց լինելով աշխարհի առջեւ համգործակցության տարբեր ոլոչտներում, ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք Ռուսաստանի Դաշնության հետ, հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը՝ որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների։
- ՀՀ արտաքին եւ նեքին քաղաքականության համտեքստում ՀՀ աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սեփական ավիափոխադրողների գոյությունը համարում ենք պարտադիր և իրատեսական։ Դրա համար գլխավոր նախապայմանը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է։ Իրավական դաշտը պետք է հայկական ավիափոխադրողներին հնարավորություն տա բոլոր մրցակից ընկերությունների հետ գտնվել հավասարազոր մրցակցային պայմաններում, որոնք ամրագրված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության օրենքներում։ Գտնում ենք պարտադիր, քաղաքացիական ուղղաթիռների շահագործումն է, որոնք շատ շահութաբեր են և միջազգային շուկայում ունեն մեծ պահանջարկ՝ հատկապես հակահրդեհային գործունեության բնագավառում։
- Նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանը, Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերության անշեղորեն հզորացմանը՝ հզորացնելով հայրենական ռազմարդյունաբերության ամբողջ համակարգը ստեղծել բազմահազար աշխատատեղեր։ Նպաստել եւ աջակցել հայոց պետության անվտանգության գլխավոր երաշխիքի ատոմային գիտության զարգացմանը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության անընդհատ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ ազգային բանակի անընդհատ հզորացման հիմնասյունն է։