- Չեզոքացնել անվտանգային, ներքաղաքական ճգնաժամերը՝ որպես սոցիալ տնտեսական ճգնաժամի հիմնական գործոններ և կարճաժամկետ միջոցառումներով խթանել տնտեսությանը:
- Խթանելու ենք պահանջարկը, գերխնդիր ենք դնելու ներքին ներդրումների ներգրավումը և այդ նպատակի համար առնվազն երեք տարով էականորեն ազատականացնելու ենք թույլտվությունների և ստուգումների դաշտը, արագացնելով բիզնես գործընթացները, առաջնահերթությունը տալու ենք կապիտալ ծախսերի իրականացմանը՝ օգտվելով նաև գործընկեր պետությունների աջակցության առաջարկներից:
- Հաշվի առնելով գնաճի միտումները հատկապես սննդամթերքի շուկայում՝ պետությունը պետք է վերահսկողության և հակազդման ողջ գործիքակազմով բացառի գնաճի այն դրսևորումները, որոնք արհեստական բնույթ ունեն:
- Մենք լուրջ խնդիր ենք համարում բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրից հրաժարման կառավարության մտադրությունը: Այս ծրագիրն ունի երկակի նշանակություն՝ մի կողմից այն կխթանի շինարարությունը, իսկ մյուս կողմից միակ իրական հնարավորությունն է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու և ծնելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Կարճ ժամանակամիջոցում անհրաժեշտ է նաև ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներով լուծել պատերազմի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը, պետական և օտարերկրյա մարդասիրական աջակցությամբ հնարավորինս բնականոն կյանքի վերադարձնել վիրավորում ստացած զինծառայողներին:
- Հայաստանը պետք է կարողանա շատ շուտով հայտարարել իր՝ «Կորոնավիրուսից ազատ երկիր» լինելու մասին և վերականգնել սպասարկման ոլորտի բնականոն կենսագործունեությունն ու զբոսաշրջային ոլորտից եկող եկամուտները:
- Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով նախատեսում ենք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծեր կազմել և բանակցել գործընկեր պետությունների և մասնավոր ընկերությունների հետ։
- Ներքին ներդրումների համար, հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի հավանական ծավալները, անհրաժեշտ ենք համարում խթանել բաց բաժնետիրական ընկերությունների ոլորտի զարգացումը և պարզեցնել բիզնեսի հիմնադրման և վարման գործընթացները:
- Հնարավորինս խուսափելով արտադրության միջոցների հարկումից՝ հնարավորինս շեշտադրելու ենք փայաբաժինների, խնայողությունների և շքեղությունների հարկումը:
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք
Տնտեսական քաղաքականություն
- Տնտեսական քաղաքականությունում առաջին քայլերը պետք է ուղղված լինեն հարկաբյուջետային և որպես արդյունք՝ տնտեսական կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը։
- Արագ կարգաբերել տնտեսական միջավայրը,
- Ուժեղացնել տնտեսական աճի ներուժը,
- Կառավարելի դարձնել պետական պարտքը,
- Բարելավել ներդրումային միջավայրը:
- Հարկաբյուջետային քաղաքականության կայունության վերականգնումը և պարտքի աճի տեմպերի էական դանդաղեցումը լինելու են մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները:
- Անհրաժեշտությունը արագ կարգաբերելու հանրային ֆինանսները, վերանայելու վերջին ժամանակներում ի հայտ եկած աննպատակ և ոչ էական ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող ապօրինի պարգևավճարները:
- Մեծ շեշտադրում պետք է կատարվի ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերին, հատկապես՝ հարավային ուղղությամբ պաշտպանական դիրքերն ամրացնող շինարարական աշխատանքներին:
- Սպառման աճի վրա հիմնված տնտեսական զարգացման մոդելը պետք է արմատապես վերափոխվի ներդրումների և արտադրողականության աճի վրա հիմնված մոդելի:
- Տնտեսական աճը պետք է դարձնել ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։
- Մրցունակ տնտեսության հասնելու համար մեր առաջնային գերակայությունները եղել և մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը:
- Պետք է ստեղծել հարթակներ և անհրաժեշտ գործիքակազմ «գաղափար-փոքր բիզնես-կայացած միջին կամ խոշոր ձեռնարկություն» բանաձևի անխոչընդոտ իրագործման համար:
- Բիզնեսը պետք է չկաշկանդվի կատարելու ծախսեր ինովացիաների և նորագույն տեխնոլոգիաների վրա՝ ստանալով դրանց համար պետական օժանդակություն:
- Սեփականության իրավունքի և բանկային գաղտնիքի պաշտպանության երաշխավորում, այդ նպատակով գործուն, հուսալի և վստահելի գործիքների կիրառում։
- Երկիր կապիտալի ներկրման պայմանների ազատականացում, փողի ծագման հսկողության նվազեցում։
- Բանկային համակարգում ճկուն գործիքների ներդրում, ինչը հնարավորություն կտա երկարաժամկետ ներդրումների համար մրցունակ պայմաններ առաջարկել։
- Կապիտալի տեղաշարժի կանոնակարգում (կարգավորումների մեղմացում)՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները։
- Մրցակցային միջավայրի բարելավում, քաղաքացիական իրավունքի ոլորտում պարզ նորմերի կիրարկում, վարչական և քաղաքացիական դատավարության բարելավում։
- Միջազգային պարտավորությունների շրջանակներում պրոտեկցիոնիստական այնպիսի գործիքների կիրառում, որոնք հնարավորություն կտան ազգային կապիտալին ամրանալ մի շարք, հատկապես՝ ռազմավարական, ոլորտներում, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, ավիացիա, վառելիքաէներգետիկ ոլորտ, սննդի արդյունաբերություն և առևտուր, գյուղատնտեսություն և այլն։
- Անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, ցուցաբերել տեխնիկական և խորհրդատվական աջակցություն, իրականացնել օժանդակության ծրագրեր։
- Պետական մասնագիտացված կառույցների և շտեմարանների ստեղծում, որոնց միջոցով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ներդրողները, առանց հավելյալ ծախսերի, հնարավորություն կունենան սեփական հայեցողությամբ արդյունավետ տնօրինել իրենց միջոցները։
- Հատուկ շտեմարանների և հարթակների ստեղծում, որոնցում մրցունակ գործարար նախագծերը կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողներին։
- Հեռանկարային նախագծերին պետական էական աջակցության ցուցաբերում (օրինակ՝ առաջադեմ սարքավորումների ձեռքբերման նպատակով լիզինգի սուբսիդավորում, ներդրումներ՝ մասնաբաժնի դիմաց և այլն)։
- Այնպիսի ինստիտուտների և գործիքների կիրարկում, որոնք հնարավորություն կտան, որ անհատ քաղաքացիներն իրենց համեստ խնայողություններն ուղղեն ոչ թե սպառմանը, այլ ներդրումներին (պարտատոմսեր, բաժնետոմսեր, փայեր և այլն)։
- Ձեռնարկատիրական գործունեությանն ու ներդրումներին առնչվող օրենսդրության պարզեցում և բյուրոկրատական կարգավորումներից ձերբազատում, իրավակիրառական պրակտիկայի բարելավում և իրավական կանխատեսելիության բարձրացում այնպես, որ ՀՀ քաղաքացիները, երկրում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները, իրավաբանական այլ անձինք հստակ պատկերացում կազմեն իրավունքների և պատասխանատվության ծավալի մասին։
- Անհրաժեշտ է խրախուսել տնտեսության այն ճյուղերի զարգացումը, որոնք կապահովեն սահմանափակումների պայմաններում մրցունակ արտադրանքի կամ ծառայության մատակարարում, զբաղվածության ապահովում, անվտանգության (այդ թվում՝ պարենային) ապահովում.