- Բոլոր հիվանդությունների և համախտանիշերի համար մշակվելու են ախտորոշիչ և բուժական գործելակարգեր: Աշխատանքը իրականացվելու է բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների և բժշկական համալսարանի ամբիոնների աջակցությամբ:
- Առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները պարտադիր պետք է անցնեն որակավորման քննություն: Քննական նյութը պետք է լինի ապացուցողական բժշկության վրա հիմնված գործելակարգերի իմացությունը:
- Մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ հիմնվելու է պետական ապահովագրական մարմին: Պետական ապահովագրությունը լինելու է համընդհանուր և պարտադիր: Ապահովագրության համար սոցիալական յուրաքանչյուր խումբ կվճարի իր կարողությունների չափով:
- Հնարավոր և արդյունավետ բոլոր սկրինինգները ներդրվելու են շատ արագ և իրականացվելու են հանրապետության ամբողջ տարածքում: Սկրինինգային հետազոտությունների պատշաճ կազմակերպումը կարող է զգալիորեն մեծացնել պոլիկլինիկական ծառայության գործունեության արդյունավետությունը:
- Պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջին փուլը կիրականացվի ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերն ամբողջությամբ պետք է ծածկի ապահովագրական ֆոնդը:
- Պետք է հստակ զանազանել ծխելու դեմ պայքարը՝ ծխողների դեմ պայքարից: Այդ միջոցառումները և դեղամիջոցները դառնալու են բոլորին հասանելի և կիրառելի: Համանման կերպով կարելի է սկսել ճարպակալման դեմ պայքարի նախագիծ, որը նույնպես կարող է կանխարգելիչ մեծ ազդեցություն ունենալ առողջության անդառնալի քայքայման տանող և մահացու մի շարք հիվանդությունների համար:
- Առողջապահության ոլորտի անվերահսկելի հիմնական կաշառքը հիվանդին ուղեգրող բժշկին վերադարձվող փողն է (откат), որը լաբորատոր և գործիքային հետազոտությունների դեպքում կազմում է հիվանդի կողմից վճարվող գումարի 20-30 %-ը: Այս գումարը նախ թանկացնում է հետազոտությունների գինը, ապա խթան հանդիսանում, որ բժիշկները ավելորդ և անհարկի հետազոտություններ նշանակեն՝ մեծացնելով վատնումները:
- Պետությունն ունի բազմաթիվ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ: Դրանցում պետք է վճարովի ծառայությունների գները լինեն այնքան մատչելի, որ մասնավոր հետազոտական կենտրոնները պետական գներին մոտ գներով կարողանան ստանալ շահույթ, բայց ոչ այնքան, որ այդ շահույթը բավականացնի նաև կաշառք տրամադրելուն: Ավելի բարձր գներ դնելու դեպքում մասնավոր կենտրոններն ուղղակի մրցունակ չեն լինի:
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք
Առողջապահություն
Առողջապահության ոլորտում քաղաքականության խնդիրները պետք է լինեն՝
- բնակչության առողջ ապրելակերպի խթանումը,
- կադրերի պատրաստումն ու համակարգը բարձրորակ կադրերով ապահովումը,
- հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը,
- վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխարգելող արդյունավետ համակարգի ներդրումը,որակյալ, ժամանակակից, համապարփակ բժշկական ծառայությունների մատուցումը,
- առողջապահության առաջնային օղակի բուժհաստատությունների արմատական բարեփոխում, այդ թվում՝ կազմակերպաիրավական և սեփականության ձևերի, ֆինանսավորման և կառավարման եղանակների, գործառութային ծանրաբեռնվածության և մատուցվող ծառայությունների վերանայում,
- կանխարգելիչ ծառայությունների մատուցման լայն ցանցի ստեղծում և բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի (երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություն ունեցողներ և այլն) ներկայացուցիչների, պարբերական հետազոտությունների իրականացում
- առաջնային օղակում ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում, կարիքավոր անձանց համար աջակցության ճկուն մեխանիզմների ներդրում
- արդիականացնել բուժհաստատություններն ու մատուցվող ծառայությունները, ընդլայնել առողջապահական ծառայությունների աշխարհագրությունը
- գործող բուժհաստատությունների տեխնիկական վերազինում և արդիականացում,
- նոր բուժհաստատությունների ստեղծում այն տրամաբանությամբ, որ քաղաքացիների համար հիմնական առողջապահական ծառայությունները լինեն հասանելի ու մատչելի,
- բարձրորակ կադրերի պատրաստում և ներգրավում,
- մրցունակ ծառայությունների տրամադրում և պետության աջակցությամբ առողջապահական ծառայությունների արտահանում, հատկապես` բուժառուներիներգրավում Հյուսիսային Կովկասից, Մերձավոր և Միջին Արևելքից, Կենտրոնական և Հարավային Ասիայից։
- առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտում պետության միջամտության և մասնակցության աստիճանական նվազմանը
- առողջապահական ծառայությունների ձեռքբերման գործառույթը շահառուին (սոցիալական աշխատող, համայնք, առողջապահության առաջնային օղակ) մոտեցնելուն,
- քաղաքացիների շրջանում պրոակտիվ վարքագծի խթանմանը, հատկապես` հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման փուլում (առողջության ապահովագրության ինստիտուտի ներդրման, պետության այլ ծառայություններից օգտվողների համար պարտադիրության սկզբունքի կիրառման և այլ եղանակներով),
- այնպիսի ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք կապահովեն բուժծառայությունների պատշաճ, ժամանակին և լիարժեք մատուցմանը
- առանձին հիվանդությունների բուժման կամ հաղթահարման, բնակչության խոցելի ու կարիքավոր խմբերի ներկայացուցիչներին պատշաճ ծառայություններ մատուցելու գործում քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի կարողությունների ներգրավմանը
- բժշկագիտության, բժշկական կրթության և դեղագործության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը։