«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Ազատություն»  կուսակցություն logo
«Ազատություն» կուսակցություն
Բնապահպանություն
  • Բնական պաշարների օգտահանման,  բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չմսխելու, դրա օգտահանումը նրանց ապագային ծառայեցնելու սկզբունքներով։ 
  • Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական գործող համալիրների դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը, հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել «կանաչ»  
  • տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին: 
  • Իսկ հրաժարվելու դեպքում՝ գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով գործող մետաղական հանքերը պետք է փակվեն:  Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում։
  • Չեզոքացնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնականապես փակվելու են բոլոր մետաղական հանքերը: 
  • Բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունները։
  • Փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարները կոշտ և համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտման հարցում։
  • Արմատապես բարեփոխել ՇՄԱԳ փորձաքննության համակարգը՝ գիտականորեն լիարժեք ուսումնասիրված, փաստարկված։
  • Ապացուցված քաղաքականություն իրականացնելու նպատակով վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտ քաղաքականություն, տնտեսվարողների հետ համագործակցելով։
  • Առնվազն 65%-ով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ջրերի ծախսը։ 
  •  Սևանա լճի կառավարման պլանը համապատասխանեցնել էկոլոգիական չափանիշներին՝ լճի էկոլոգիական վիճակը դիտելով որպես թիվ 1  առաջնահերթություն։ 
  •  Զարգացնել անտառային մոնիթորինգի համակարգը։ Անտառամերձ համայնքների բնակչությանը ներգրավել որպես անտառների պահպանությունից ստացվող տնտեսական օգուտի անմիջական շահառու։ Պետական կապիտալ ներդրումներով խթանել էկոբիզնեսի զարգացմանը։
  • Հողահանդակների օգտագործման ոլորտում իրականացնել լիարժեք հսկողություն, պլանավորում՝ բացառելու համար հողերի դեգրադացիան և էրոզիան,  հիմնովին բարեփոխել թափոնների և հատկապես կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի օրենսդրությունը։ Աղբավայրերի տեղադրումը իրականացնել գիտականորեն հիմնավորված պլանավորմամբ՝ պարտադիր նախատեսելով վերամշակման բաղադրիչ,  բնության հատուկ պահպանվող տարածքների հիման վրա ստեղծել կենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհում զբոսաշրջային կարևոր այցեքարտ են և հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ բնությունը պահպանելուց՝ քան ստանում են գերշահագործումից։ 
  • Դիտարկել արագաճ ծառատեսակներով արդյունաբերական նպատակով անտառտնկման հնարավորությունը։