- Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել ներառական գործընթացով բարձր լեգիտիմություն ունեցող, պարզ, մատչելի և անվտանգությունը երաշխավորող ՀՀ սահմանդրության ընդունման իրավունքը:
- Նպաստել խտրականության բացակայությանը, գենդերային հավասարությանը և հնարավորությունների հավասարությանը բոլորի համար՝ անհատական, ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքի ոլորտներում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Հայաստանի բնակչության ողջ ներուժը օգտագործել հասարակության բարօրության համար:
- Միավորել և վերահաստատել մարդու իրավունքները՝ որպես համընդհանուր արժեքներ` ապահովելով համապարփակ մոտեցում, քայլեր ձեռնարկել տեղական և միջազգային մակարդակներում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված պարտավորությունների իրականացման ուղղությամբ:
- Մարդու իրավունքների հիմնարար խախտումներ թույլ տված անձինք կհետապնդվեն և կպատժվեն քրեական գործերի վերաբացման միջոցով:
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Մարդու իրավունքներ
- Մենք շարունակելու ենք կատարելագործել մեր օրենսդրությունը բռնության, ատելության, թշնամանքի, խտրականության դեմ պայքարում՝ ժողովրդավարությունը պաշտպանելու և իրավունքի չարաշահման դեպքերը կանխելու նպատակով։
- Մենք ուշադիր ենք լինելու մարդու իրավունքների պաշտպանվածության նկատմամբ հատկապես խոցելի խմբերի պարագայում։
- Ոչ մի սոցիալական խումբ մեկ այլ խմբի նկատմամբ չհիմնավորված կամ օրենքով չնախատեսված արտոնություններ չի կարող ունենալ։ Մեր ուշադրությունը սևեռված է լինելու նաև մարդկանց և իրավապահ համակարգի միջև հարաբերություններին՝ բացառելու համար բռնության, խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վարվելակերպերի կանխարգելմանն ու հետապնդմանը, ինչպես նաև ապահովելու համար մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը բոլոր պարագաներում։ Մենք երաշխավորելու ենք նաև իրավապաշտպանների համար իրապես ազատ և անխոչընդոտ գործունեության իրավական և գործնական պայմաններ։