«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Տնտեսական քաղաքականություն
  • Կարճ ժամկետում պետք է մշակել և գործողության մեջ դնել Նոր տնտեսական քաղաքականությունը, որի անկյունաքարը ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունն է։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին ներդրումները ոչ թե գալիս, այլ լայն թափով արտահոսում են երկրից։ Այդ գործընթացը պետք է կանխել, կանգնեցնել և պայմաններ ստեղծել մեծածավալ ներդրումների ներգրավման համար։ Առաջիկա հինգ տարիներին ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կտրուկ աճի՝ ներկայիս 19%-ից հասնելով 40%-ի։  Հրատապորեն պետք է կիրառվի ներդրումների ներգրավման «Մեկ պատուհանի» սկզբունքը։

  • Հայաստանը վերստին պետք է դառնա արդյունաբերական երկիր՝ հիմնված ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրությունների և ձեռնարկությունների վրա։ Ներկայում վերամշակվող արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 8%։ Այս ցուցանիշը առաջիկա տարիներին պետք է առնվազն կրկնապատկվի՝ աշխատանքի բարձր արտադրողականության և նորացված տեխնոլոգիական աշխատատեղերի զուգակցմամբ։ Գործողության մեջ պետք է դնել դեռևս 2015թ.-ին մեր մշակած և ընդունած «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Հայաստանում պետք է գործի արդյունաբերության զարգացման հնգամյա պետական ծրագիր, և յուրաքանչյուր մարզում՝ գոնե մեկ արդյունաբերական գոտի։

  • Խիստ անբարենպաստ է ՀՀ ՀՆԱ-ի գործող կառուցվածքը. այն հօգուտ առևտրի և ծառայությունների ոլորտի է (ավելի քան 60%)՝ ի հաշիվ տնտեսության իրական հատվածի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն՝ 30%)։ Այսպիսի կառուցվածքը կտրուկ փոփոխության կարիք ունի, ինչը հնարավոր է արդյունավետ ներդրումային քաղաքականության իրականացման պայմաններում։
    Համաձայն վերոնշյալ Օրենքի դրույթների՝ հատուկ ձևավորված արդյունաբերական գոտիներում պետք է ստեղծվեն բարենպաստ հարկային, վարկային, արտադրական և ենթակառուցվածքային պայմաններ։

  • Այսօր իրական հնարավորություն կա գազի և էլեկտրաէներգիայի սակագների առնվազն 10% իջեցման համար։ Ողջամիտ ժամկետում պետք է գործարկել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստանի Դաշնություն էներգետիկ միջանցքը։

  • Անհրաժեշտ է մշակել և իրականացնել արտահանման խթանման պետական ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքի ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման, փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով։ Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ։

  • Արտադրական ձեռնարկություններում 50 և ավելի աշխատատեղերի ստեղծման դեպքում տվյալ ընկերության՝ շահութահարկի գծով հարկման բազան կրճատել առնվազն 30%-ով։
     
  • Սուբսիդավորել պետության կողմից բիզնեսին տրվող արդյունաբերական վարկերի տոկոսադրույքի մեկ երրորդ մասը։

  • Ներկրվող և արտադրության ոլորտում ներդրվող մեքենասարքավորումները արտոնության տեսքով պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքերի վճարումներից։

  • 10 մարզերում ստեղծել հարկերիցազատված 10 արդյունաբերական գոտիներ,
  • «Հայաստան» դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու արդյունաբերության վերածննդին, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը, մրցակցային առավելությունների վրա հիմնված:

  • Ավտոմատացված հաշվետվությունների ներդրում։
     
  • Թիրախային պետական աջակցություն բարձր տեխնոլոգիական ստարտափներին և գիտահետազոտական նախագծերին՝ շեշտը դնելով ռազմարդյունաբերության և արհեստական բանականության վրա:
  • «Արտադրված է Հայաստանում» բրենդը կդառնա որակի հոմանիշ՝ արդյունաբերությունը հասցնելով ՀՆԱ 25%-ի:

  • Արդար տոկոսադրույքների սահմանում, «սև ցուցակների» վերանայում և պայմանների ստեղծում, որպեսզի վարկավորվի իրական տնտեսությունը (և ոչ միայն սպառումը): Ներդրումային նոր հիմնադրամի գործարկում՝ խոշոր ծրագրերի համար:
     
  • Տարեկան 35,000-45,000 նոր աշխատատեղերի ստեղծում՝ գործազրկության կրկնակի կրճատմամբ:

  • Պարտքի արդյունավետության խիստ աուդիտ։

  • Զբոսաշրջիկների թվի հասցնում տարեկան 5 միլիոնի։

  • Դիլիջան-Վանաձոր երկաթուղու կառուցում և ճանապարհային նոր, երկարակյաց հանգույցների ձևավորում:
  • Նոր, ժամանակակից ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի մեկնարկ՝ անվտանգության ամենաբարձր չափանիշներով:
  • Լայնածավալ ջրամբարաշինություն, ոռոգման ցանցերի վերականգնում (մատչելի սակագնով), ինչպես նաև Սևանի էկոհամակարգի պաշտպանություն՝ որպես կենսոլորտային և տնտեսական կլաստեր: