«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Առողջապահություն
  • Պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի զարգացում,

  • Թմրամիջոցների տարածման ու թմրամոլության դեմ տոտալ և խիստ պայքար,

  • Առողջապահության ապահովագրման առավել արդյունավետ և ճիշտ հաշվարկված համակարգ, որի պարագայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ստանալ երաշխավորված և բարձրակարգ բուժօգնություն ամբողջ կյանքի ընթացքում։

    - 2029-ից սկսած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ծնված օրվանից ավտոմատ կերպով պիտի ստանա առողջապահական երկու հատուկ հաշիվներ՝
    ա) 1,5 միլիոն դրամի չափով վիրաբուժական միջամտությունների համար, այդ թվում՝ վիրահատություններից առաջ լաբորատոր հետազոտությունների համար,
    բ) 1 միլիոն դրամի չափով՝ ընթացիկ ոչ վիրահատական բուժումների համար: ՀՀ քաղաքացիներն այս համակարգի ներդրման դեպքում վճարում են իրենց բուժման ծախսերի 30 տոկոսը: Մնացած 70 տոկոսը կֆինանսավորվի վերը նշված հաշիվներից։
    Թոշակառուները և մինչև 18 տարեկանները պետք է բուժվեն ամբողջովին անվճար (հիվանդությունների և հետազոտությունների ցանկը կներկայացվի նորմատիվ իրավական ակտերով)՝ դեղերի անհրաժեշտ ցանկի անվճար հատկացման տարբերակով։ 

  • Բժիշկների և բուժաշխատողների համար ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռվածությանը համարժեք աշխատավարձ։ Մեր սկզբունքային մոտեցումն է. առողջապահության բարեփոխումները չպետք է լինեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե´ հիվանդներին, թե´ բուժաշխատողներին։
  • Առողջապահության համընդհանուր ապահովագրության զարգացում՝ ընդլայնելով թվայինացման միջավայրը, հիվանդության կանխարգելման հնարավորությունները, հիվանդությունների ցանկը, հերթերի, դեղերի գների անհիմն բարձրացման բացառում։

  • Բժշկական անձնակազմի բազային աշխատավարձերի շեշտակի բարձրացում և վարձատրության արդար համակարգի կիրարկում։

  • Մարզերում ժամանակակից բժշկական կենտրոնների հիմնում՝ որակյալ բուժօգնության հասանելության ապահովմամբ բոլոր քաղաքացիների համար, դեղերի շուկայի կարգավորում՝ առաջատար երկրներում գրանցված դեղամիջոցների ավտոմատ լիցենզավորման մեխանիզմի գործարկմամբ։