-
Կարճ ժամկետում պետք է մշակել և գործողության մեջ դնել Նոր տնտեսական քաղաքականությունը, որի անկյունաքարը ներդրումային, այլ ոչ թե սպառողական տնտեսությունն է։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին ներդրումները ոչ թե գալիս, այլ լայն թափով արտահոսում են երկրից։ Այդ գործընթացը պետք է կանխել, կանգնեցնել և պայմաններ ստեղծել մեծածավալ ներդրումների ներգրավման համար։ Առաջիկա հինգ տարիներին ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է կտրուկ աճի՝ ներկայիս 19%-ից հասնելով 40%-ի։ Հրատապորեն պետք է կիրառվի ներդրումների ներգրավման «Մեկ պատուհանի» սկզբունքը։
-
Հայաստանը վերստին պետք է դառնա արդյունաբերական երկիր՝ հիմնված ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրությունների և ձեռնարկությունների վրա։ Ներկայում վերամշակվող արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 8%։ Այս ցուցանիշը առաջիկա տարիներին պետք է առնվազն կրկնապատկվի՝ աշխատանքի բարձր արտադրողականության և նորացված տեխնոլոգիական աշխատատեղերի զուգակցմամբ։ Գործողության մեջ պետք է դնել դեռևս 2015թ.-ին մեր մշակած և ընդունած «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Հայաստանում պետք է գործի արդյունաբերության զարգացման հնգամյա պետական ծրագիր, և յուրաքանչյուր մարզում՝ գոնե մեկ արդյունաբերական գոտի։
-
Խիստ անբարենպաստ է ՀՀ ՀՆԱ-ի գործող կառուցվածքը. այն հօգուտ առևտրի և ծառայությունների ոլորտի է (ավելի քան 60%)՝ ի հաշիվ տնտեսության իրական հատվածի (արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարություն՝ 30%)։ Այսպիսի կառուցվածքը կտրուկ փոփոխության կարիք ունի, ինչը հնարավոր է արդյունավետ ներդրումային քաղաքականության իրականացման պայմաններում։Համաձայն վերոնշյալ Օրենքի դրույթների՝ հատուկ ձևավորված արդյունաբերական գոտիներում պետք է ստեղծվեն բարենպաստ հարկային, վարկային, արտադրական և ենթակառուցվածքային պայմաններ։
- Այսօր իրական հնարավորություն կա գազի և էլեկտրաէներգիայի սակագների առնվազն 10% իջեցման համար։ Ողջամիտ ժամկետում պետք է գործարկել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստանի Դաշնություն էներգետիկ միջանցքը։
- Անհրաժեշտ է մշակել և իրականացնել արտահանման խթանման պետական ծրագիր, որի շրջանակներում յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքի ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման, փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով։ Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ։
-
Արտադրական ձեռնարկություններում 50 և ավելի աշխատատեղերի ստեղծման դեպքում տվյալ ընկերության՝ շահութահարկի գծով հարկման բազան կրճատել առնվազն 30%-ով։
-
Սուբսիդավորել պետության կողմից բիզնեսին տրվող արդյունաբերական վարկերի տոկոսադրույքի մեկ երրորդ մասը։
- Ներկրվող և արտադրության ոլորտում ներդրվող մեքենասարքավորումները արտոնության տեսքով պետք է ազատվեն ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքերի վճարումներից։
- 10 մարզերում ստեղծել հարկերիցազատված 10 արդյունաբերական գոտիներ,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն
- Համախառն ներքին արդյունքի միջինում տարեկան առնվազն 6% աճ
-
Արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50 տոկոս ավելացում՝ ներկայիս 3,3 տրիլիոն դրամից հասցնելով մինչև 5 տրիլիոն դրամի:
-
ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժնի աճ մինչև 40 տոկոս՝ 2024 թվականի 34,3 տոկոսի համեմատ։ Միկրոբիզնեսի շեմի էական բարձրացում։
- «Թրամփի ուղի» հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության ներդրումային նախագծի (TRIPP) իրագործման աշխատանքների մեկնարկ, առնվազն երկաթուղային, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում։
- Գյումրի–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցում։
- «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ տերմինալի կառուցում մինչև 2033 թվականը՝ տարեկան ուղևորահոսքի թողունակության ավելացմամբ:
- Մեղրի (Ագարակ) անցման կետի արդիականացում՝ յուրաքանչյուր ուղղությամբ հինգ անցուղով՝ գործող երկուսի փոխարեն: Բագրատաշենի անցման կետի արդիականացում՝ յուրաքանչյուր կողմում տասն անցուղով:
- Հայկական ծագման արտադրանքի արտահանման կրկնապատկում (մինչև 8,9 միլիարդ ԱՄՆ դոլար)։
- Առնվազն 10 միջազգայնորեն հավատարմագրված որակի ստուգման լաբորատորիաների հիմնում:
- Կապիտալի շուկայի արժեքի կրկնապատկում՝ 2025 թվականի 664 միլիարդ համեմատությամբ 2031 թվականին հասցնելով 1,3 տրիլիոն դրամի։
- Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ՝ մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով՝ նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն:
- ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի` 2026-2036 թթ., երկարացման ծրագրի իրականացում:
- Վերականգնվող էներգետիկայի զարգացում՝ մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ, ինչպես նաև մինչև 2027 թվականի ավարտն էլեկտրական էներգիայի կուտակման կայանների կառուցման ծրագրի մշակում՝ մինչև 2040 թվականը կուտակիչ կայանների առնվազն 600 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ:
- Արդյունաբերական քաղաքի կառուցում՝ ինտեգրված արդյունաբերական և հետազոտական միջավայրի ստեղծմամբ։ Հանրապետության մարզերում երկու արդյունաբերական գոտիների ստեղծում: