- Հրատապ պետք է մշակել և կյանքի կոչել Հայոց ազգային բանակի վերականգնման և վերազինման համալիր ծրագիր:
- Մշակված պետական ծրագրով Հայաստանի Հանրապետության ազգային բանակը կարճ ժամանակահատվածում պետք է համալրել վերջին սերնդի զենքով և զինամթերքով:
- Հնարավորինս կարճ ժամկետում պետք է ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, որը կլինի տեխնիկապես գերհագեցած:
- Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունավետ շահագործումը ՀՀ զինված ուժերում պետք է դարձնել թիվ մեկ առաջնահերթություն և նպատակ, իսկ մինչ այդ իրագործել անձնակազմի կառուցվածքային արդիականացում՝ առաջնագծում ծառայություն սահմանելով միայն փորձառու պայմանագրային ծառայողների համար:
- Սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու զարգացումը պետք է լինի պետության կարևորագույն առաջնահերթությունը: Այդ համայնքներում առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է ավարտին հասցնել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների շինարարությունը: Սահմանամերձ ու սահմանապահ համայնքներին պետք է տրամադրվեն լայն արտոնություններ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես»
Զինված ուժեր և անվտանգություն
- Մեր առաջնային գործն է լինելու անվտանգության վերականգնումը, տարածաշրջանային կայունության ապահովումը եւ ղարաբաղյան հակամարտության աստիճանական կարգավորումը, բոլոր հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ Հետեւաբար, մեր քաղաքականությունը խարսխված է լինելու հետեւյալ ուղղությունների վրա:
- Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ պետք է ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ Զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։ Կնքելով պայմանագիրը՝ հակամարտող կողմերը կստանձնեն ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու միջազգային պարտավորություն, կամրապնդեն հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորքերի մանդատը, կվերացնեն հաղորդակցման ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները, կստեղծեն Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, ինքնակառավարում իրականացնելու, տնտեսության զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։ Զինված հակամարտության դադարեցման պայմանագրի հիման վրա խաղաղություն հաստատելուց հետո՝ պետք է սկսվի վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, առաջին փուլում չլուծված մյուս վիճահարույց հարցերի կարգավորումը։
- Խրախուսել գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համագործակցությունը եւ արդյունավետ միավորումների ստեղծումը։ Ստեղծվելիք Բարձրագույն տեխնոլոգիական խորհուրդը պետք է ստանձնի բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ձեռնարկությունների, գիտական կազմակերպությունների, բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական կազմակերպությունների, բանակի կարիքների եւ զարգացման պահանջարկների համադրումը եւ համակարգումը։