- Վերականգնել և զարգացնել գերժամանակակից ռազմարդյունաբերությունը` օգտագործելով հայ և հրավիրված գիտնականների հայտնագործությունները: Կստեղծենք տարածաշրջանի ամենազարգացած և արդիական ռազմարդյունաբերական համալիրը, որը կապահովի մեր բանակի պահանջները՝ ժամանակակից ՙխելացի՚ զինատեսակներով, կարտահանի դրանք` ապահովելով այդ ոլորտի շարունակական զարգացումը, Հայաստանի տնտեսական հզորացումը և անվտանգությունը։
- Զորքը կապահովի գերժամանակակից պաշտպանողական և հարձակվողական զինատեսակներով, զինամթերքով, զինվորական հագուստով, հատուկ սարքավորումներով:
- Հինգ տարվա ընթացքում կստեղծենք պրոֆեսիոնալ բանակ: Զինվորական ծառայությունը կդարձնենք ցանկալի, պատվաբեր, բարձր վարձատրվող:
- Բանակը յուրաքանչյուր տարի կհամալրվի արհեստավարժ, ՀՀ-ում և արտերկրում ուսանած, մասնագիտական պատրաստվածություն անցած սպայական կազմով ՝ պարբերականորեն իրականացնելով բնական սերնդափոխություն:
- Կհզորացվեն հետախուզության և հակահետախուզության ոլորտները, որոնց հիմնական խնդիրը կլինի հավաքագրել տեղեկատվություն իրական կամ պայմանական թշնամու ռազմական ռեսուրսների, մարտական գործողությունների, խոցելիության, պլանների մշակման, իրական և հավանական մարտական գործողությունների վայրի մասին:
- Կզսպենք այլ պետությունների և հակապետական` ծայրահեղական ու ահաբեկչական կազմակերպությունների, օտարերկրյա գործակալական մարմինների հետախուզական գործունեությունը:
- Կվերապատրաստվեն սահմանապահ զորքերը, բարձրացնելով մարտունակության մակարդակը (ՀՀ և արտերկրի պրոֆեսիոնալների կողմից):
- Դպրոցների բարձր դասարաններում, որպես հիմնական առարկա կներդրվի զինվորական կրթություն` խթանելով Ազգ-Բանակ հայեցակարգի կայացումը։
- Բանակի բարեփոխում, բնակության վայրից 50կմ շառավղով ծառայություն, նորակոչիկներին առաջնագծից դուրս բերում, պայմանագրային պրոֆեսիոնալ բանակի կայացում, բանակի վերազինում 6-րդ սերնդի սպառազինությամբ։
- Բանակը դարձնել հիմնականում պայմանագրային բարձր աշխատավարձով, 18 տարեկան նորակոչիկներին դուրս բերել առաջին գծի ծառայությունից։
- Բյուջեի հիմնական միջոցների գերակշիռ մասը ուղղել բանակի արդիականացմանը և սպառազինությանը:
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն