«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Առողջապահություն
  •    Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի զարգացման և կայացման առաջին նախապայմանն այս ոլորտում իրավահավասարության հաստատումն է։ Առողջապահական համակարգի զարգացման համար առաջին հերթին համակարգի պատասխանատուներին և նրանց ընտանիքի անդամներին պետք է արգելվի հետազոտվել և բուժում ստանալ արտերկրում։ Միայն այս պարագայում համակարգի պատասխանատուները կձեռնարկեն բոլոր միջոցները` Հայաստանում առողջապահությունը զարգացած ու հասանելի դարձնելու համար։
  • Հույժ կարևոր է ապօրինի կլինիկական փորձարկումներն արգելող օրենսդրական դաշտի ստեղծումը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղյակ լինի Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների բնույթի ու նպատակի մասին։ Պետք է բացառվեն դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող ապօրինի կլինիկական փորձարկումները:
  • Հայաստանի Հանրապետություն ներմուծված բոլոր դեղամիջոցները և պատվաստանյութերը պետք է ենթարկվեն մանրամասն փորձաքննության։ Պետք է արգելվի կեղծ դեղամիջոցների մուտքը Հայաստան:
  •  Հայաստանի Հանրապետությունում պետք է հիմնադրվի հայկական պատվաստանյութերի արտադրության գործարան, ինչի արդունքում կզարգանա գիտությունը, կկանգնի գիտնականների արտագաղթը, քաղաքացին վստահ կլինի պատվաստանյութի որակի ու անվտանգության վրա։ Այսպիսով կվերականգնի քաղաքացու երբեմնի վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ:
  • Օրենսդրությամբ պետք է սահմանվի, որ պատվաստանյութերի կիրառումը պետք է լինի ԿԱՄԱՎՈՐ:
  • Պետք է վերանայվեն կորոնավիրուսային հիվանդության բուժման բոլոր ուղեցույցերը, կազմակերպվեն այս հիվանդության արդյունքում մահացած անձանց դիահերձումներ, հիվանդության առաջացրած խնդիրների բացահայտում, բուժման արդյունավետ միջոցների մշակում և ներդրում` անհետաձգելի ռեժիմով։
  •  Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ` անպտղության պատճառները պարզելու համար։ Կարևոր է շեշտը դնել անպտղության կանխարգելման ու բուժման ծրագրերի իրականացման վրա:
  • Անհրաժեշտ է վերացնել ուռուցք-առաջացնող բոլոր պատճառները` բարձր ճառագայթային ֆոնը, անորակ ու կասկածելի սնունդը, վնասակար սովորությունների տարածվածությունը, սննդի, ջրի, օդի և հողի աղտոտվածությունը, սթրեսը և այլն։ Ուռուցքով տառապող հիվանդների բուժումը պետք է շարունակի մնալ պետության լիակատար հոգածության ներքո։ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չբուժվող բոլոր տեսակի ուռուցքային հիվանդություններով հիվանդները ոչ թե պետք է ուղղորդվեն արտերկիր, այլ պետք է կազմակերպվի տեղում նրանց բուժումը` այդ թվում նաև Սփյուռքում բնակվող հայ մասնագետների կամ օտարազգի մասնագետների կողմից։ Պետության հոգածության ներքո պետք է լինի հատկապես մանկական ուռուցքաբանության ոլորտը։
  • Նախկինում նախատեսված բոլոր սքրինինգային ծրագրերը պետք է կյանքի կոչվեն:
  • Անհրաժեշտ է իրականացնել առողջապահական համակարգի համաչափ զարգացում ՀՀ ողջ տարածքում։ ՀՀ մարզերում աշխատող բժիշկներին պետք է վարձատրել շուրջ 30%-ով ավելի, քան մայրաքաղաքում, նրանց տալ մի շարք արտոնություններ` դեպի մարզեր բժշկական կադրերի հոսք ապահովելու համար:
  • Անհրաժեշտ է ներդնել համատարած ապահովագրական համակարգ:
  • Պետք է առաջնահերթություն տրվի սահմանադրական այն նորմին, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալու մասնագիտական օգնություն, հարգալից վերաբերմունք բուժանձնակազմի կողմից։
  • Ուսումնասիրվելու են առողջապահական համակարգի բյուջեի ծախսի ուղղությունները և դրանց տրվելու է անաչառ, բազմակողմանի, հիմնավորված և վերջնական գնահատական։
  • Բյուջեից ցանկացած քանակի գողությունը, մսխումը յուրացումը պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։

Առողջապահության ոլորտում քաղաքականության խնդիրները պետք է լինեն՝

  • բնակչության առողջ ապրելակերպի խթանումը,
  • կադրերի պատրաստումն ու համակարգը բարձրորակ կադրերով ապահովումը,
  • հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը, 
  • վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխարգելող արդյունավետ համակարգի ներդրումը,որակյալ, ժամանակակից, համապարփակ բժշկական ծառայությունների մատուցումը,
  • առողջապահության առաջնային օղակի բուժհաստատությունների արմատական բարեփոխում, այդ թվում՝ կազմակերպաիրավական և սեփականության ձևերի, ֆինանսավորման և կառավարման եղանակների, գործառութային ծանրաբեռնվածության և մատուցվող ծառայությունների վերանայում,
  • կանխարգելիչ ծառայությունների մատուցման լայն ցանցի ստեղծում և բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի (երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություն ունեցողներ և այլն) ներկայացուցիչների, պարբերական հետազոտությունների իրականացում
  • առաջնային օղակում ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում, կարիքավոր անձանց համար աջակցության ճկուն մեխանիզմների ներդրում
  • արդիականացնել բուժհաստատություններն ու մատուցվող ծառայությունները, ընդլայնել առողջապահական ծառայությունների աշխարհագրությունը 
  • գործող բուժհաստատությունների տեխնիկական վերազինում և արդիականացում, 
  • նոր բուժհաստատությունների ստեղծում այն տրամաբանությամբ, որ քաղաքացիների համար հիմնական առողջապահական ծառայությունները լինեն հասանելի ու մատչելի,
  • բարձրորակ կադրերի պատրաստում և ներգրավում, 
  • մրցունակ ծառայությունների տրամադրում և պետության աջակցությամբ առողջապահական ծառայությունների արտահանում, հատկապես` բուժառուներիներգրավում Հյուսիսային Կովկասից, Մերձավոր և Միջին Արևելքից, Կենտրոնական և Հարավային Ասիայից։ 
  • առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտում պետության միջամտության և մասնակցության աստիճանական նվազմանը
  • առողջապահական ծառայությունների ձեռքբերման գործառույթը շահառուին (սոցիալական աշխատող, համայնք, առողջապահության առաջնային օղակ) մոտեցնելուն,
  • քաղաքացիների շրջանում պրոակտիվ վարքագծի խթանմանը, հատկապես` հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման փուլում (առողջության ապահովագրության ինստիտուտի ներդրման, պետության այլ ծառայություններից օգտվողների համար պարտադիրության սկզբունքի կիրառման և այլ եղանակներով), 
  • այնպիսի ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք կապահովեն բուժծառայությունների պատշաճ, ժամանակին և լիարժեք մատուցմանը
  • առանձին հիվանդությունների բուժման կամ հաղթահարման, բնակչության խոցելի ու կարիքավոր խմբերի ներկայացուցիչներին պատշաճ ծառայություններ մատուցելու գործում քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի կարողությունների ներգրավմանը
  • բժշկագիտության, բժշկական կրթության և դեղագործության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը։