- Երկրում կիրառել միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթության Եվրոպական համակարգը՝ այն է ուսանողի հետ կնքել համագործակցության պայմանագիր, ըստ որի ՀՀ-ն հանձին կրթությանգիտության նախարարության, ուսանողին կտրամադրի անտոկոս վարկ ուսման վարձի և կրթաթոշակի համար, (կրթաթոշակ ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձի 100.000 ապատիկի չափով) : Դրա փոխարեն ուսանողը պարտավոր է մասնագիտական կրթություն ստանալով աշխատանքի անցնելու պարագայում 30 տարվա ընթացքում վճարել ստացած ողջ գումարը:Անհրաժեշտ է նշել,որ մասնագետը պարտավորվում է աշխատել ՀՀ-ում, կամ արտերկրում համաձայնեցնելով ՀՀ լիազոր մարմնի հետ (տվյալ պարագայում կրթության-գիտության նախարարություն):
- Մշակել ազգային կրթության պետական հայոցակարգ, որի հիմքում պետք է դրվի հայ ժողովրդի ազգային անվտանգության գաղափարի շուրջ:
- Հրաժարվել ավագ դպրոցի հոսքային ուսուցումից: Հոսքային ուսուցման իրականացնող բոլոր ավագ դպրոցները պետք է վերածվեն ընդհանուր միջնակարգ դպրոցների:
- Հրաժարվել ուսուցիչների ընտրության գործող կարգից: Ուսուցիչների ընտրությունը կատարել ոչ թե գրավոր աշխատանքի արդյունքով, այլ փաստաթղթային տարբերակով, այսինքն փաստաթղթերի հիման վրա՝ առաջնությունը տալով կրթական ցենզին և փորձառությանը:
- Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասին օրենք, ըստ որի ՀՀ-ը երաշխավորում է ուսանողի կրթության վճարի անտոկոս վարկավորումը:Սույն օրենքով կսահմանվի ուսանողի կրթաթոշակի և կենցաղային ծախսերի ապահովումը:Օրենքի նախագիծը պատրաստ է:
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես»
Կրթություն և գիտություն
- Գիտությունը, կրթությունը եւ առողջապահությունը պետք է համընթաց լինեն տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին։ Անհրաժեշտ է գիտության եւ կրթության միջեւ ստեղծել ավելի սերտ ինստիտուցիոնալ կապ։ Պետք է խրախուսվի գիտահետազոտական գործունեության եւ դասավանդման համատեղումը` որպես գիտական արդյունքի կիրառելիության եւ կրթության որակի բարձրացման գործիք։
- Առանցքային նշանակություն ունի գիտության, կրթության եւ առողջապահության տեխնոլոգիական արդիականացումը եւ համապատասխանեցումը ժամանակակից մարտահրավերներին։ Խնդիրը հնարավոր չէ լուծել առանց կրթության համակարգի արմատական փոփոխության, որի գլխավոր նպատակը պետք է դառնա համապատասխան մեծազանգված եւ որակյալ մարդկային կապիտալի ձեւավորումը, ինչպես նաեւ ժամանակակից կրթական ծրագրերի ներդրումը։ Այդ առումով առանցքային նշանակություն է ստանում դասախոսական եւ ուսուցչական մասնագիտական ռեսուրսի շեշտակի զարգացման, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես վերստեղծմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը «վերապատրաստողներ` վերապատրաստողների համար» ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հիման վրա։
- Գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ–ի առնվազն 1 տոկոսի չափով, գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով, աստիճանաբար հասցնելով 3 տոկոսի, իսկ հանրակրթության, միջին եւ նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ–ի 3 տոկոսի չափով։
- Կրթության ոլորտում ապահովել ուսումնական հաստատությունն ընտրելու ազատություն՝ աստիճանաբար անցում կատարելով հավաստագրային ֆինանսավորման «գումարը հետեւում է սովորողին» սկզբունքով, պետության կողմից ֆինանսավորել ոչ թե բուժհիմնարկները, այլ քաղաքացիներին։
- Ուսուցիչների, դասախոսների, առողջապահական համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել գործունեության անհատական լիցենզավորման համակարգ։