- Կազմակերպել ՀՀ զինված ուժերի զինանոցի զինտեխնիկայի՝ վիճակագրորեն ամենահաճախ խափանվող դետալների տեղական արտադրությունը:
- Ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգութունը բարեփոխումների համալիր ծրագրի և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման միջոցով:
- Նախատեսել պարտադիր զինվորական ծառայության պայմանների աստիճանական փոփոխությունները ներկայացնող ժամանակացույցը, այդ թվում՝ միայն պայմանագրային զինծառայողների կողմից առաջնագծում մարտական հերթապահության իրականացման ժամանակացույցը:
- Վերանայել Հայաստանում զորավարժությունների կազմակերպման և այլ երկրների զորավարժություններին մասնակցության կարգը:
- Բարձրացնել զինծառայողների վարձատրման մակարդակը, հատուկ ծրագրերի իրականացման միջոցով բարելավել սոցիալական պաշտպանվածության և բնակարանային պայմանները:
- Վերամշակել «Ռազմական գործողությունների մասնակիցների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը կկարգավորի ռազմական գործողություններին մասնակցած անձանց, այդ թվում` ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամների արտոնությունները, թոշակները և այլ վճարումները, բնակարանային պայմանները և սոցիալական ապահովության մյուս երաշխիքները:
Հանրապետություն կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
- Հրատապ պետք է մշակել և կյանքի կոչել Հայոց ազգային բանակի վերականգնման և վերազինման համալիր ծրագիր:
- Մշակված պետական ծրագրով Հայաստանի Հանրապետության ազգային բանակը կարճ ժամանակահատվածում պետք է համալրել վերջին սերնդի զենքով և զինամթերքով:
- Հնարավորինս կարճ ժամկետում պետք է ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, որը կլինի տեխնիկապես գերհագեցած:
- Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունավետ շահագործումը ՀՀ զինված ուժերում պետք է դարձնել թիվ մեկ առաջնահերթություն և նպատակ, իսկ մինչ այդ իրագործել անձնակազմի կառուցվածքային արդիականացում՝ առաջնագծում ծառայություն սահմանելով միայն փորձառու պայմանագրային ծառայողների համար:
- Սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու զարգացումը պետք է լինի պետության կարևորագույն առաջնահերթությունը: Այդ համայնքներում առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է ավարտին հասցնել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների շինարարությունը: Սահմանամերձ ու սահմանապահ համայնքներին պետք է տրամադրվեն լայն արտոնություններ: