- Ներդնել բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը՝ փուլային մոտեցմամբ:
- Բարելավել օրենսդրական կարգավորումները՝ ուշադրություն դարձնելով դեղերի բացասական ազդեցությունների համար պատասխանատվության մեխանիզմներին: Զարկ տալ բժշական պարագաների և սարքավորումների հայրենական արտադրությանը՝ պետական աջակցությամ։
- Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց բնականոն կենսագործության ապահովումը:
Հանրապետություն կուսակցություն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Առողջապահություն
- Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի զարգացման և կայացման առաջին նախապայմանն այս ոլորտում իրավահավասարության հաստատումն է։ Առողջապահական համակարգի զարգացման համար առաջին հերթին համակարգի պատասխանատուներին և նրանց ընտանիքի անդամներին պետք է արգելվի հետազոտվել և բուժում ստանալ արտերկրում։ Միայն այս պարագայում համակարգի պատասխանատուները կձեռնարկեն բոլոր միջոցները` Հայաստանում առողջապահությունը զարգացած ու հասանելի դարձնելու համար։
- Հույժ կարևոր է ապօրինի կլինիկական փորձարկումներն արգելող օրենսդրական դաշտի ստեղծումը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղյակ լինի Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների բնույթի ու նպատակի մասին։ Պետք է բացառվեն դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող ապօրինի կլինիկական փորձարկումները:
- Հայաստանի Հանրապետություն ներմուծված բոլոր դեղամիջոցները և պատվաստանյութերը պետք է ենթարկվեն մանրամասն փորձաքննության։ Պետք է արգելվի կեղծ դեղամիջոցների մուտքը Հայաստան:
- Հայաստանի Հանրապետությունում պետք է հիմնադրվի հայկական պատվաստանյութերի արտադրության գործարան, ինչի արդունքում կզարգանա գիտությունը, կկանգնի գիտնականների արտագաղթը, քաղաքացին վստահ կլինի պատվաստանյութի որակի ու անվտանգության վրա։ Այսպիսով կվերականգնի քաղաքացու երբեմնի վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ:
- Օրենսդրությամբ պետք է սահմանվի, որ պատվաստանյութերի կիրառումը պետք է լինի ԿԱՄԱՎՈՐ:
- Պետք է վերանայվեն կորոնավիրուսային հիվանդության բուժման բոլոր ուղեցույցերը, կազմակերպվեն այս հիվանդության արդյունքում մահացած անձանց դիահերձումներ, հիվանդության առաջացրած խնդիրների բացահայտում, բուժման արդյունավետ միջոցների մշակում և ներդրում` անհետաձգելի ռեժիմով։
- Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ` անպտղության պատճառները պարզելու համար։ Կարևոր է շեշտը դնել անպտղության կանխարգելման ու բուժման ծրագրերի իրականացման վրա:
- Անհրաժեշտ է վերացնել ուռուցք-առաջացնող բոլոր պատճառները` բարձր ճառագայթային ֆոնը, անորակ ու կասկածելի սնունդը, վնասակար սովորությունների տարածվածությունը, սննդի, ջրի, օդի և հողի աղտոտվածությունը, սթրեսը և այլն։ Ուռուցքով տառապող հիվանդների բուժումը պետք է շարունակի մնալ պետության լիակատար հոգածության ներքո։ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չբուժվող բոլոր տեսակի ուռուցքային հիվանդություններով հիվանդները ոչ թե պետք է ուղղորդվեն արտերկիր, այլ պետք է կազմակերպվի տեղում նրանց բուժումը` այդ թվում նաև Սփյուռքում բնակվող հայ մասնագետների կամ օտարազգի մասնագետների կողմից։ Պետության հոգածության ներքո պետք է լինի հատկապես մանկական ուռուցքաբանության ոլորտը։
- Նախկինում նախատեսված բոլոր սքրինինգային ծրագրերը պետք է կյանքի կոչվեն:
- Անհրաժեշտ է իրականացնել առողջապահական համակարգի համաչափ զարգացում ՀՀ ողջ տարածքում։ ՀՀ մարզերում աշխատող բժիշկներին պետք է վարձատրել շուրջ 30%-ով ավելի, քան մայրաքաղաքում, նրանց տալ մի շարք արտոնություններ` դեպի մարզեր բժշկական կադրերի հոսք ապահովելու համար:
- Անհրաժեշտ է ներդնել համատարած ապահովագրական համակարգ:
- Պետք է առաջնահերթություն տրվի սահմանադրական այն նորմին, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալու մասնագիտական օգնություն, հարգալից վերաբերմունք բուժանձնակազմի կողմից։
- Ուսումնասիրվելու են առողջապահական համակարգի բյուջեի ծախսի ուղղությունները և դրանց տրվելու է անաչառ, բազմակողմանի, հիմնավորված և վերջնական գնահատական։
- Բյուջեից ցանկացած քանակի գողությունը, մսխումը յուրացումը պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։