Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Տնտեսական քաղաքականություն
  • Բարելավել ազատ շուկայական պայմանների  զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման մեխանիզմներով  
  • Գազային կախվածությունից ազատվելու և էժան էներգետիկ միջոցներ ունենալու  հնարավորությունը կուսակցությունը տեսնում է նոր, ավելի հզոր և հուսալի ատոմակայան  կառուցելու, ջրային ռեսուրսները ճիշտ կառավարելու և հիդրոէլեկտրակայաններ հիմնելու,  վերականգնվող էներգետիկայի ներգրավման միջոցով։ 
  • Արդիականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքը և սահմանել որոշակի  ապրանքախմբերի համար որակական մինիմալ չափանիշներ, ներդնել հաղթողների  ընտրության սուբյեկտիվությունը բացառող մեխանիզմներ։
  • Հիմք դնել «ներառական»  հաստատությունների, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց լայն զանգվածներին  մասնակցելու տնտեսական գործընթացներին՝ հնարավորություն տալով ընտրել իրենց  գործունեության ոլորտը, դրսևորել տաղանդն ու հմտությունները:
  • Տնտեսական քաղաքականությունում առաջին քայլերը պետք է ուղղված լինեն հարկաբյուջետային և որպես արդյունք՝ տնտեսական կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը։
  • Արագ կարգաբերել տնտեսական միջավայրը
  •  Ուժեղացնել տնտեսական աճի ներուժը
  •  Կառավարելի դարձնել պետական պարտքը
  • Բարելավել ներդրումային միջավայրը
  • Հարկաբյուջետային քաղաքականության կայունության վերականգնումը և պարտքի աճի տեմպերի էական դանդաղեցումը լինելու են մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները:
  •  Անհրաժեշտությունը արագ կարգաբերելու հանրային ֆինանսները, վերանայելու վերջին ժամանակներում ի հայտ եկած աննպատակ և ոչ էական ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող ապօրինի պարգևավճարները: 
  • Մեծ շեշտադրում պետք է կատարվի ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերին, հատկապես՝ հարավային ուղղությամբ պաշտպանական դիրքերն ամրացնող շինարարական աշխատանքներին: 
  • Սպառման աճի վրա հիմնված տնտեսական զարգացման մոդելը պետք է արմատապես վերափոխվի ներդրումների և արտադրողականության աճի վրա հիմնված մոդելի: 
  • Տնտեսական աճը պետք է դարձնել ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։ 
  • Մրցունակ տնտեսության հասնելու համար մեր առաջնային գերակայությունները եղել և մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը: 
  • Պետք է ստեղծել հարթակներ և անհրաժեշտ գործիքակազմ «գաղափար-փոքր բիզնես-կայացած միջին կամ խոշոր ձեռնարկություն» բանաձևի անխոչընդոտ իրագործման համար: 
  • Բիզնեսը պետք է չկաշկանդվի կատարելու ծախսեր ինովացիաների և նորագույն տեխնոլոգիաների վրա՝ ստանալով դրանց համար պետական օժանդակություն: 
  • Սեփականության իրավունքի և բանկային գաղտնիքի պաշտպանության երաշխավորում, այդ նպատակով գործուն, հուսալի և վստահելի գործիքների կիրառում։ 
  • Երկիր կապիտալի ներկրման պայմանների ազատականացում, փողի ծագման հսկողության նվազեցում։ 
  • Բանկային համակարգում ճկուն գործիքների ներդրում, ինչը հնարավորություն կտա երկարաժամկետ ներդրումների համար մրցունակ պայմաններ առաջարկել։
  • Կապիտալի տեղաշարժի կանոնակարգում (կարգավորումների մեղմացում)՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները։ 
  • Մրցակցային միջավայրի բարելավում, քաղաքացիական իրավունքի ոլորտում պարզ նորմերի կիրարկում, վարչական և քաղաքացիական դատավարության բարելավում։
  • Միջազգային պարտավորությունների շրջանակներում պրոտեկցիոնիստական այնպիսի գործիքների կիրառում, որոնք հնարավորություն կտան ազգային կապիտալին ամրանալ մի շարք, հատկապես՝ ռազմավարական, ոլորտներում, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, ավիացիա, վառելիքաէներգետիկ ոլորտ, սննդի արդյունաբերություն և առևտուր, գյուղատնտեսություն և այլն։
  • Անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, ցուցաբերել տեխնիկական և խորհրդատվական աջակցություն, իրականացնել օժանդակության ծրագրեր։
  • Պետական մասնագիտացված կառույցների և շտեմարանների ստեղծում, որոնց միջոցով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ներդրողները, առանց հավելյալ ծախսերի, հնարավորություն կունենան սեփական հայեցողությամբ արդյունավետ տնօրինել իրենց միջոցները։ 
  • Հատուկ շտեմարանների և հարթակների ստեղծում, որոնցում մրցունակ գործարար նախագծերը կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողներին։ 
  • Հեռանկարային նախագծերին պետական էական աջակցության ցուցաբերում (օրինակ՝ առաջադեմ սարքավորումների ձեռքբերման նպատակով լիզինգի սուբսիդավորում, ներդրումներ՝ մասնաբաժնի դիմաց և այլն)։ 
  • Այնպիսի ինստիտուտների և գործիքների կիրարկում, որոնք հնարավորություն կտան, որ անհատ քաղաքացիներն իրենց համեստ խնայողություններն ուղղեն ոչ թե սպառմանը, այլ ներդրումներին (պարտատոմսեր, բաժնետոմսեր, փայեր և այլն)։ 
  • Ձեռնարկատիրական գործունեությանն ու ներդրումներին առնչվող օրենսդրության պարզեցում և բյուրոկրատական կարգավորումներից ձերբազատում, իրավակիրառական պրակտիկայի բարելավում և իրավական կանխատեսելիության բարձրացում այնպես, որ ՀՀ քաղաքացիները, երկրում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները, իրավաբանական այլ անձինք հստակ պատկերացում կազմեն իրավունքների և պատասխանատվության ծավալի մասին։ 
  • Անհրաժեշտ է խրախուսել տնտեսության այն ճյուղերի զարգացումը, որոնք կապահովեն սահմանափակումների պայմաններում մրցունակ արտադրանքի կամ ծառայության մատակարարում, զբաղվածության ապահովում, անվտանգության (այդ թվում՝ պարենային) ապահովում.