- Անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն։
«Հանրապետություն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կրթություն և գիտություն
Նախադպրոցական կրթության ոլորտում՝
– 100 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը,
– 0-2 տարեկանների համար նախադպրոցական կրթության ապահովումը բոլոր խոշորացված համայնքներում,
– առնվազն մեկ տարվա պարտադիր նախադպրոցական կրթության ապահովումը բոլոր 5 տարեկան երեխաների համար,
– նախադպրոցական կրթության չափորոշչի պարբերական թարմացման ինստիտուցիոնալ մեխանիզմի և կրթության որակի վերահսկողության արտաքին գնահատման համակարգի ներդրումը,
– տարակարգի միջոցով նախադպրոցական հաստատությունների աշխատողների մասնագիտական հմտությունների և վարձատրության շարունակական աճի ինստիտուցիոնալ մեխանիզմի ընդլայնումը։
Հանրակրթության ոլորտում՝
– հաջորդ 300 դպրոցների կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը և ամբողջական հագեցումը նոր գույքով,
– ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար կամավոր ատեստավորման երկրորդ փուլի իրականացումը` դրույքաչափը սահմանելով 300 հազար դրամ՝ համապատասխանաբար 30, 40, 50 տոկոս հավելավճարով,
– ուսուցիչներին համալիր երաշխիքներ սահմանող, այդ թվում՝ բնակարանային ապահովման հարցում աջակցության ծրագիր նախատեսող «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը,
– հանրակրթության չափորոշչի պարբերական թարմացման ինստիտուցիոնալ մեխանիզմի և հանրակրթության որակի վերահսկողության արտաքին գնահատման համակարգի ներդրումը:
Արտադպրոցական կրթության ոլորտում՝
- մշակութային և մարզական կրթության համակարգի հետագա զարգացումը. առնվազն 100 արվեստների (ներառյալ երաժշտական, գեղարվեստի, արվեստի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների) դպրոցների, մարզադպրոցների, մարզական կենտրոնների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման և գույքով հագեցման ծրագիրը,
–համայնքային և պետական արտադպրոցական հաստատություններում և կենտրոններում մանկավարժների և մարզիչների կամավոր ատեստավորման ծրագրի հետագա զարգացումը,
- երեխաների ստեղծագործականության խթանման հարթակների ձևավորումը, այդ թվում՝ արվեստի միջազգային ճամբարների, հեղինակային կատարումների մրցույթների և այլ միջավայրերի շարունակական զարգացման միջոցով։
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում՝
- առնվազն 30 ՄԿՈՒ հաստատությունների (քոլեջների) վերակառուցումը, կառուցումը, հիմնանորոգումը և հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով,
- մասնավորի հետ համագործակցության խորացումը՝ քոլեջների համատեղ կառավարման և դուալ ուսուցման համակարգի ամբողջական ներդրման միջոցով՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը դարձնելով սովորելու հիմնական մեթոդ,
- քոլեջների դասախոսների և վարպետների վարձատրությունն առնվազն կրկնապատկող ատեստավորման համակարգի զարգացումը և ամբողջական ներդրումը ՄԿՈՒ բոլոր ոլորտներում,
- բոլոր քոլեջների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հավատարմագրումը,
- տնտեսության կարիքներին, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում համապատասխան կարիքներին համահունչ նոր մասնագիտությունների շարունակական ներդրումը և զարգացումը։
Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում՝
– Ակադեմիական քաղաքի ստեղծման առաջին փուլի իրագործումը. առաջին փուլում Ակադեմիական քաղաքում կստեղծվի տեխնոլոգիական կլաստերը՝ լիարժեք գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ ներառյալ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածքը,
- 2025 թ. սեպտեմբերին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթների իրագործումը,
- դպրոցից բուհ արդյունավետ և սահուն անցում ապահովող ընդունելության նոր համակարգի գործարկումը՝ խթանելով կամավորական աշխատանքը, ներդնելով արտաքին գնահատման նոր մեխանիզմներ,
- հանրային բուհերի ֆինանսավորման և ուսանողական կրթաթոշակների նոր մեխանիզմների գործարկումը, որի արդյունքում բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս չի մնա կրթությունից,
- բարձրագույն կրթության միջազգայնացման խթանումը՝ օտարերկրյա ուսանողների թիվը հասցնելով առնվազն 15 000-ի և ապահովելով հայաստանյան բուհերի շարունակական առաջխաղացումը միջազգային վարկանիշավորման համակարգերում։
Պետություն, պաշտոնյա, քաղաքացի հարաբերությունների շրջապտույտը
– Ի՞նչ է պետությունը, ո՞րն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը, ի՞նչ է նշանակում լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող և/կամ լինել քաղաքացի, ինչպիսի՞ն են նրանց հարաբերությունները և ինչպիսի՞ն պետք է լինեն, ի՞նչ առանձնահատկություններ և ինչպիսի՞ ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման և հարատևության համար, և այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Քաղաքացին պետք է սիրի իր պետությունն ինչպես ինքն իրեն, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն և սիրելի լինի նրա համար։ Սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կքաջալերեն և կխթանեն, որ Հայաստանի Հանրապետությունում կրթվելը շարունակի հաստատվել որպես կենսակերպ ու մտածելակերպ։ Մենք կխթանենք բոլոր օղակների կրթական լիցենզավորված և երաշխավորված ծրագրերը թե՛ մասնավոր և թե՛ պետական հատվածներում։ Կրթության բոլոր օղակներում կներդրվեն մասնավոր հատվածի ներգրավման նոր մոդելներ։ Կընդունվեն և կիրականացվեն ընթերցանությունը խթանող ծրագրեր։ Կընդգծվի մշակույթի և կրթության կապը՝ որպես փոխլրացնող գործոններ։
Գիտությունը պետք է զարգանա ոչ միայն հիմնարար ուղղությամբ, այլև պետք է ստեղծի կիրառական գործիքներ հանրային և պետական կյանքը, տնտեսությունը և կրթությունը, տեխնոլոգիաների օգտագործումն առավել արդյունավետ դարձնելու համար՝ հանուն հանրային բարեկեցության և զարգացման։