Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
  • Կազմակերպել ՀՀ զինված ուժերի զինանոցի զինտեխնիկայի՝  վիճակագրորեն ամենահաճախ խափանվող դետալների տեղական արտադրությունը:
  • Ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգութունը  բարեփոխումների համալիր ծրագրի և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական  անցման միջոցով: 
  • Նախատեսել պարտադիր զինվորական  ծառայության պայմանների աստիճանական փոփոխությունները ներկայացնող  ժամանակացույցը, այդ թվում՝ միայն պայմանագրային զինծառայողների կողմից  առաջնագծում մարտական հերթապահության իրականացման ժամանակացույցը:
  • Վերանայել  Հայաստանում զորավարժությունների կազմակերպման և այլ երկրների  զորավարժություններին մասնակցության կարգը:
  • Բարձրացնել զինծառայողների վարձատրման մակարդակը,  հատուկ ծրագրերի իրականացման միջոցով բարելավել սոցիալական  պաշտպանվածության և բնակարանային պայմանները: 
  • Վերամշակել «Ռազմական  գործողությունների մասնակիցների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը կկարգավորի  ռազմական գործողություններին մասնակցած անձանց, այդ թվում` ազատամարտիկների և  նրանց ընտանիքների անդամների արտոնությունները, թոշակները և այլ վճարումները,  բնակարանային պայմանները և սոցիալական ապահովության մյուս երաշխիքները:
  • Մենք բարձրացնելու ենք Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը, մասնավորապես՝ ներդնելու ենք միասնական ավտոմատացված համակարգ:
  • Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով հասնելու ենք արդյունավետության բաձրացման, մասնավորապես՝ ձևավորելու ենք մեծ շարժունակությամբ օժտված այնպիսի մարտական կազմավորումներ, որոնք ունակ կլինեն երկար ժամանակ ինքնուրույնաբար վարել ակտիվ մարտական գործողություններ։
  • Մենք շարունակելու ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները նախևառաջ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Զինված ուժերը հագեցնելու ենք հակաօդային պաշտպանության համակարգերով և անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև ռոբոտացված և հեռակառավարվող այլ միջոցներով։ Զինված ուժերը համալրելու ենք նաև գերճշգրիտ հեռահար հրթիռային, ժամանակակից ռադիոէլեկտրոնային, հետախուզության և կապի այլ միջոցներով։
  • Մենք խթանելու ենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ հիմնված հայաստանյան գիտահետազոտական ներուժի և միջազգային փորձի վրա։ Ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր է ստեղծելու նաև մեր կողմից արդեն իսկ մշակված ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը հիմնված է հարկային և վարչարարական ընթացակարգերի բարելավման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև հանրային, մասնավոր ու միջազգային համագործակցության վրա:
  • Շարունակելու ենք զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Այս ոլորտում մենք արդեն իսկ արդիականացրել ենք անհրաժեշտ իրավական և օրենսդրական բազան, մշակել ենք ոլորտի ռազմավարական փաստաթղթերը։
  • Ռազմական կրթության և գիտության զարգացումը լինելու է մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Մենք արդեն իսկ մշակել ենք ռազմական կրթության համակարգի վերակազմավորման նոր մեխանիզմներ, որոնց նպատակն է ապահովել հետազոտական և կրթական բաղադրիչների համատեղումը, ռազմական կրթության շարունակականությունը՝ ցկյանս կրթության գործիքակազմի ներդրմամբ:
  • Իրականացնելու ենք ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Այդ ծրագրերի նպատակն է զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, մեծացնել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը։
  • Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի մեծացնելու ենք զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու ենք զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ մեր ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:
  • Մենք կատարելագործելու ենք ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու ենք Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և ջանալու ենք, որ բացառվեն ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։