- Բարելավել ազատ շուկայական պայմանների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման մեխանիզմներով
- Գազային կախվածությունից ազատվելու և էժան էներգետիկ միջոցներ ունենալու հնարավորությունը կուսակցությունը տեսնում է նոր, ավելի հզոր և հուսալի ատոմակայան կառուցելու, ջրային ռեսուրսները ճիշտ կառավարելու և հիդրոէլեկտրակայաններ հիմնելու, վերականգնվող էներգետիկայի ներգրավման միջոցով։
- Արդիականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքը և սահմանել որոշակի ապրանքախմբերի համար որակական մինիմալ չափանիշներ, ներդնել հաղթողների ընտրության սուբյեկտիվությունը բացառող մեխանիզմներ։
- Հիմք դնել «ներառական» հաստատությունների, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց լայն զանգվածներին մասնակցելու տնտեսական գործընթացներին՝ հնարավորություն տալով ընտրել իրենց գործունեության ոլորտը, դրսևորել տաղանդն ու հմտությունները:
Հանրապետություն կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն
- Տնտեսական հնարավորությունների ընդլայնումը և դրանց հավասար հասանելիության ապահովումը,
- Մարդու ներքին կարողությունների զարգացման և իրացման միջոցով միջին խավի բարեկեցության աճն ու աղքատության կրճատումը։
Մինչև 2026 թվականը մեր թիրախներն են՝
- ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),
- մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4269 ԱՄՆ դոլարից դարձնել նվազագույնը 5900 ԱՄՆ դոլար,
- պետական աշխատավարձի ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25%-ի՝ ներկայիս 16%-ի փոխարեն,
- գործազրկությունը իջեցնել 10%-ից ցածր,
- աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել,
- կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ,
- նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ,
- նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից դարձնել առնվազն 85,000 դրամ,
- միջին աշխատավարձը 190,000 դրամից դարձնել 300,000 դրամ,
- հաշմանդամություն ունեցող անձանց թոշակները 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի համար 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ,
- զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի համար դրաձնել 55,000 դրամ, 2-րդ խմբի համար՝ 42,000 դրամ, 3-րդ խմբի համար՝ 37,000 դրամ։
- Ապահովելու ենք ներդրումների ծավալի զգալի աճ։
Մասնավորապես ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի 25%-ից: - Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը ապահովելու ենք նոր գիտելիքի, կառավարման հմտությունների և արտաքին գործարար կապերի միջոցով:
- Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի 6% հարաբերակցություն:
- Իրականացնելու ենք կառուցվածքային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, ֆինանսական ու կապիտալի շուկայի, աշխատաշուկայի, ներդրումային ու գործարար միջավայրի, մրցակցության պաշտպանության, արտաքին առևտրի և այլ ուղղություններով՝ նպատակ ունենալով առավելագույնս խրախուսել ներքին և օտարերկրյա մասնավոր ներդրումները, բարձրացնել վերջիններիս արդյունավետությունը:
- Բարձրացնելու ենք արտադրողականությունը։
- Միայն ներդրումների և զբաղվածության աճը չի կարող լինել կայուն տնտեսական զարգացման հիմք: Մրցունակության երկարաժամկետ աճի և պահպանման նպատակով անհրաժեշտ է լինելու զգալիորեն բարձրացնել կապիտալի և աշխատանքի արտադրողականությունը: Թիրախավորելու ենք համախառն գործոնային արտադրողականության տարեկան առնվազն 5% աճ: Այս նպատակով գործարկելու ենք աջակցության համալիր փաթեթներ՝ խրախուսելով տեխնոլոգիական վերազինումը և աշխատուժի կարողությունների զարգացումը:
- Բարձրացնելու ենք զբաղվածությունը և տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռը։
- Տնտեսական աճն առանց քաղաքացիների լայն ներգրավվածության ոչ միայն չի լինի ներառական, այլև պարզապես չի կարող տեղի ունենալ: Առանց տնտեսապես ակտիվ քաղաքացիների տեսակարար կշռի աճի զգալի հնարավոր չէ տնտեսական աճի թիրախի ապահովումը: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է լինելու բնակչության շարժունակության ապահովումը, ստեղծարար կարողությունների զարգացումն ու իրացումը, ինչպես նաև տնտեսական կյանքում կանանց մասնակցության մեծացումը: Առավել ևս հետճգնաժամային պայմաններում կանանց ցածր ներգրավվածությունը տնտեսական կյանքում անթույլատրելի շռայլություն է: Կառավարությունը մշակելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հատկապես կանանց ստեղծարար ու գործարար ներուժի զարգացմանն ու իրացմանը միտված քաղաքականությունների և աջակցության միջոցառումների փաթեթներ: