ՀՀ տարածքներում գործարարության զարգացման, համայնքների սոցիալ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման նպատակով անհրաժեշտ է`
- Մշակել համապատասխան պետական աջակցության ծրագիր, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի որոշակի չափանիշներին բավարարող` կայուն և ներառական աճին նպաստող ներդրումային ծրագրերին:
- Համապատասխան կառույցների հետ համատեղ կազմակերպել դասընթացներ` ներդրումային ծրագրերի մշակման և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
- Դիտարկել նշված ներդրումային ծրագրերի վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման հարցը։
- Մասնագիտացված ապակենտրոնացման մեխանիզմի կիրառում։
- Կարևորվում է նաև ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային, ինչպես նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ոռոգման համակարգի զարգացման ծրագրի մշակումն ու իրականացումը, նոր տեխնոլոգիաների և կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ոռոգման արդյունավետության բարձրացման, ջրակորուստների կրճատման, ջրախնայողության, ոռոգվող հողատարածքների ավելացման, ջրի առցանց, թափանցիկ կառավարման համակարգի ներդրումը:
- Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ուղղությամբ, ստեղծել օրենսդրական հիմքեր` պետություն-մասնավոր գործընկերության համար, բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը, կատարելագործել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը: