- Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:
- Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
- Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:
- Անել ամեն ինչ արդյունավետ կառավարելու համար ՀՀ ջրային ռեսուրսները՝ կառուցել ջրամբարներ, օգտագործելով գերժամանակակից տեխնոլոգիաներ հնարավորին չափ խնայողաբար օգտագործել ջուրը): 5. Հատուկ ուշադրություն դարձնել անտառների պահպանմանը և նոր կանաչապատ տարածքների ստեղծմանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք
Բնապահպանություն
- Օտար եւ ապազգային ուժերի ներթափանցումն ու ազդեցությունները կանխելու, ռազմական, տնտեսական, տեղեկատվական, բնապահպանական, էներգետիկ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ կիբերհանցագոր ծությունների դեմ համակարգված պայքարի նպատակով, արդիականացնելու ենք երկրի անվտանգության պետական համակարգը (զինված ուժեր, անվտանգության խորհուրդ, քաղաքացիական պաշտպանության եւ իրավապահ համակարգեր):
- Համահայկական ներուժի մեկտեղման նպատակով կգործադրվի ազգային հարստության պահպանմանն ու աճին, տնտեսական, սոցիալական եւ բնապահ պանական ռեսուրսների կապիտալացմանն ու Հայաստանի տնտեսական զարգացմանը նպատակաուղղված ներդրումային համալիր ծրագիր։ Կստեղծվի բազմահարթակներդումային ֆոնդերի համակարգ:
- Գործադրվելու է արտաքին պարտքի դիմաց բնապահպանական եւ կայուն զարգացման ներդրումներ իրականացնելու ծրագիր: Այս շրջանակներում, արտաքին գործընկերների հետ պայմանավորված ձեւաչափով, արտաքին պարտքի մարմանն ուղղված միջոցներով ֆինանսավորվելու են Հայաստանում բնապահպանական եւ կայուն զարգացման ծրագրեր։
- Ապահովելով սերունդների առջեւ պատասխանատու բնապահպանություն, ստեղծված նոր իրողությունների պայմաններում, գործադրվելու է ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարական ծրագիր: Վերականգնվող ռեսուրսների օգտագործման ծավալներն ու եղանակները չեն գերազանցելու դրանց վերականգնման կարողությանն ու շրջակա միջավայրի աղտոտման ընդունելի մակարդակը, չսպառվող բնական ռեսուրսներն օգտագործվելու են առավելագույն ծավալներով՝ պահպանելով շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության սկզբունքը։
- Ռազմավարական համարելով Արարատյան դաշտի ջրային պաշարների առաջանցիկ վերականգնումը, բացառելու ենք ստորերկյա ջրավազանի գերշահագործումն ու հյուծումը: Ընդլայնվելու են Հայաստանի անտառային տարածքները։