- Հարկային ու մաքսային օրենսդրության պարզեցում և հարկային օրենսգրքին սահմանադրական օրենքի կարգավիճակի տրամադրում։
- Հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ կարողություններ: Հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը:
- Անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել պատժողական քաղաքականությունից դեպի գործընկերային հարաբերությունների հաստատում հարկատուի հետ` պահպանելով չարամիտ կարգազանցություն դրսևորող հարկատուների նկատմամբ վարչական ներգործության անհրաժեշտ գործիքակազմը:
- Հարկային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է շարունակաբար և հետևողականորեն կրճատել ստվերը, նվազագույնի հասցնել ստվերային աշխատավարձների վճարման արատավոր պրակտիկան, վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները:
- Ազատ տնտեսական տարածքների բնագավառում քաղաքականության որակական փոփոխություն և նման տարածքների զարգացում։
- Հարկային, մաքսային վարչարարության և ընդհանրապես՝ պետություն֊ մասնավոր հատված ընդհանուր վարչարարության պարզեցում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք
Հարկային և մաքսային քաղաքականություն
- Ֆինանսական, այդ թվում՝ բանկային եւ ապահովագրական ոլորտներում ապահովվելու են արդյունավետ աշխատելու անհրաժեշտ պայմաններ՝ հատկապես բանկային գաղտնիքի առումով:
- Վերացվելու են ՓՄՁ զարգացման համար առկա խոչընդոտները. մասնավորապես, բարձրացվելու է առեւտրի, ծառայությունների եւ արտա դրության ոլորտի համար՝ ՓՄՁ «Շրջանառության հարկի» շեմը, այնուհետեւ անցնելու ենք ՓՄՁ-ների համար մեկ հարկատեսակի (օրինակ՝ միայն շրջանառության հարկի կամ հաստատագրված վճարների) սահմանմանը։
- Չխախտելով պետական գնումների մրցույթների գործընթացում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախապատվությունը տրվելու է հայկական արտադրության ապրանքներին, հատկապես՝ ռազմավարական եւ անվտանգային նշանակություն ունեցող ոլորտներում։
- Գործադրվելու է հարկային խրախուսող քաղաքականություն։ Հարկերը պետք է ոչ թե հավաքագրվեն, այլ վճարվեն ըստ օրենքի։ Տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման բաղադրիչներից մեկն էլ հարկային օրենսդրությունն է: Այն պետք է ստեղծի օտար մրցակիցների համեմատ ավելի մրցունակ արտադրանք թողարկելու հնարավորություններ։ Նաեւ պետք է բացառվեն արտահանմանը խոչընդոտող եւ լրացուցիչ վարչարարություն ստեղծող դրույթները:
- Հավաքագրումից՝ պարտադիր վճարման ռեժիմին անցնելուն հասնելու ենք Պետական բյուջեի ծախսերի արդյունավետության շեշտակի բարձրացման միջոցով: Այն է` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյա կյանքում համոզվելու է, որ իր վճարած հարկերը ծախսվում են առավելագույնս արդյունավետ եւ նպատակային:
- Լրացուցիչ քննարկելու ենք շուկայական արժեքներին մոտարկված կադաստրային արժեքներից անշարժ գույքի հարկի գանձման մոտեցումը՝ հիմքում դնելով սոցիալական արդարության սկզբունքը, հանրային շահը եւ բնակչության եկամուտները։
- Վերացվելու են նախքան ստուգման ակտերը անբողոքարկելի դառնալը, դրանցում արձանագրված պարտավորությունների առնչությամբ քրեական գործերի հարուցման ներկա արատավոր պրակտիկան։
- Ներդրումների խթանման նպատակով վերանայվելու է հարկման համակարգը բացառելով հարկային բեռի անարդար ավելացումը:
- Ստեղծվելու են բարենպաստ պայմաններ ընտանեկան միկրոբիզնեսի համար:
- Գործադրվելու են լայն մասնակցային տնտեսական եւ սոցիալական ձեռներեցությանն ուղղված քաղաքականություններ: