«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն

ՀՀ տարածքներում գործարարության զարգացման, համայնքների սոցիալ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման նպատակով անհրաժեշտ է` 

  • Մշակել համապատասխան պետական աջակցության ծրագիր, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի որոշակի չափանիշներին բավարարող` կայուն և ներառական աճին նպաստող ներդրումային ծրագրերին: 
  • Համապատասխան կառույցների հետ համատեղ կազմակերպել դասընթացներ` ներդրումային ծրագրերի մշակման և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ 
  • Դիտարկել նշված ներդրումային ծրագրերի վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման հարցը։ 
  • Մասնագիտացված ապակենտրոնացման մեխանիզմի կիրառում։ 
  • Կարևորվում է նաև ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային, ինչպես նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ոռոգման համակարգի զարգացման ծրագրի մշակումն ու իրականացումը, նոր տեխնոլոգիաների և կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ոռոգման արդյունավետության բարձրացման, ջրակորուստների կրճատման, ջրախնայողության, ոռոգվող հողատարածքների ավելացման, ջրի առցանց, թափանցիկ կառավարման համակարգի ներդրումը
  • Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ուղղությամբ, ստեղծել օրենսդրական հիմքեր` պետություն-մասնավոր գործընկերության համար, բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը, կատարելագործել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը:
  • Տնտեսությունը պետք է կառուցվի ազատ, սոցիալական շուկայական տնտեսական հարաբերությունների հիմունքներով։ Հայաստանի տնտեսության հիմնական բաղադրիչը պետք է լինի արդյունաբերությունը, ՏՏ ոլորտը և այլն։
  • Հայաստանում անհրաժեշտ է հաստատել սոցիալական շուկայական տնտեսական համակարգ
  • Հայաստանի տնտեսական քաղաքականության նպատակներ պետք է դառնան սեփականության իրավունքի պաշտպանությունը, ձեռնարկատիրությանն օժանդակումը և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծումը:
  • Մրցակցությունը խրախուսելու համար կարևոր է համապատասխան օրենսդրության ստեղծումը և անընդհատ կատարելագործումը։ Ընդ որում, անհրաժեշտ է տնտեսությունը ապակենտրոնացնել և դիմակայել համակենտրոնացման միտումներին,խափանել անբարեխիղճ մրցակցությունը, թույլ չտալ մենաշնորհների առաջացումը, ինչպես նաև ապահովել նոր արտադրությունների և ձեռնարկությունների մուտքը շուկա։ Ֆինանսական օժանդակություն տրամադրելով առանձին ձեռնարկությունների, պետությունը չպետք է քայքայի միջին ձեռնարկությունների շուկայական դիրքերը։
  • Սահմանել ազգային տնտեսության և շուկայի պաշտպանվածություն միջազգայինից, կենսապահովման առաջնահերթ անհրաժեշտության միջոցների (պարեն և այլն) համար պետական պատասխանատվություն:
  • Անհրաժեշտ է հաղթահարել տնտեսությունում առկա սեփական կապիտալի պակասը։ Դրան կարելի է հասնել աշխատավորներին շահագրգռելով մասնակցելու ձեռնարկության եկամուտների բաշխման գործին և օգտագործել նրանց խնայողությունները որպես բաժնետեր, ներդնելու արտադրության մեջև այդպիսով դառնալու սեփականատեր։
  • Արդյունաբերությունը պետք է կազմի Հայաստանի տնտեսության հիմնական բաղադրիչը՝ տոկոսային հարաբերակցությամբ հասնի տնտեսության 60/70 տոկոսին։
  • Անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել ժամանակակից գիտահենք տնտեսություն։
  • Էներգամատակարարման ապագայի և էներգիայի ապագա պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ է ներգրավել բոլոր ավանդական և այլընտրանքային էներգակիրները։ Առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ջրային պաշարների առավելագույն օգտագործմամբ հիդրոկայանների կառուցմանը և նրանց լայն ցանցի ստեղծմանը։ Այս գործում պետք է ներգրավել ժողովրդական լայն զանգվածների ներդրումները։ Ինչպես նաև արևային էներգիայի առավելագույն օգտագործման ուղիների՝ էլեկտրաէներգիայի արտադրման, ջրատաքացման, սննդի մշակման և նրանց լայն ցանցի ստեղծման և արտադրության կազմակերպման առումով։ Բացի այդ, անհրաժեշտ է մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնքկապահովեն հումքի ու էներգիայի առավել խնայողական օգտագործումը։